Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7672-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-221) 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 53. Պարտապանի գույքի գնահատումը եւ իրացումը

Պարտապանի գույքի գնահատումը եւ իրացումը կատարվում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 54-րդ հոդվածը:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 77-83-րդ հոդվածները: