Հոդված 1.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-221, այսուհետ՝ օրենք) 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 53. Պարտապանի գույքի գնահատումը եւ իրացումը
Պարտապանի գույքի գնահատումը եւ իրացումը կատարվում են «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 54-րդ հոդվածը:
Հոդված 3.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 77-83-րդ հոդվածները: