Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7673-16.12.2002-ՖՎ,ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (30 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-262) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 341 -րդ հոդվածով՝

«Հոդված 341 . Լուծարային ընթացակարգում գտնվող բանկերի գույքի իրացման կարգը

Լուծարային ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասը: