Հոդված 1. « Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2001թ. նոյեմբերի 30-ի ՀՕ-262 օրենքը /այսուհետ՝ օրենք/ լրացնել նոր 34.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 34.1 Լուծարային ընթացակարգում գտնվող բանկերի գույքի իրացման կարգը
Լուծարային ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»
Հոդված 2.
ՈՒժը կորցրած ճանաչել Օրենքի 42 հոդվածի 6-րդ մասը: