Հոդված 1.
«Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (6 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-262, այսուհետ՝ օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 34.1-րդ հոդվածով.
«Հոդված 34.1. Լուծարային ընթացակարգում գտնվող բանկերի գույքի իրացման կարգը
Լուծարային ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից բանկի գույքի իրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:
Հոդված 2.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասը: