Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-008-22.06.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի  ՀՕ-528-Ն) (այսուհետ՝ օրենսգիրք) 24-րդ եւ 215-րդ հոդվածների 2-րդ մասերի դիսպոզիցիաներում «հոգեներգործուն» բառերը փոխարինել «հոգեմետ» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 266-րդ՝

1) հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը».

2) հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով.

3) հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 2.1-րդ ենթակետով հետեւյալ բովանդակությամբ` «կրկին անգամ»:

4) հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սահմանել սույն գլխում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը՝   համաձայն սույն օրենսգրքին կցված հավելվածի ».

5) հոդվածի 6-րդ մասում` «հոգեներգործուն» բառերը փոխարինել «հոգեմետ» բառով, իսկ «պատրաստելու» բառից առաջ ավելացնել «ապօրինի» բառը.

6) հոդվածը լրացնել նոր 7-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ. «Սույն գլխով նախատեսված հանցագործությունները համարվում են կրկին անգամ կատարված, եթե այն  կատարվել է նախկինում սույն օրենսգրքի 266-րդ, 268-275-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձի կողմից»:

Հոդված 3. Օրենսգրքի 267-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառերը փոխարինել «հոգեմետ» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 268-րդ հոդվածի`

1) վերնագրում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով, իսկ «դրանք» բառը հանել.

2) 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ» բառով, իսկ «Առանց իրացնելու նպատակի» բառերից հետո ավելացնել «զգալի չափերով» բառերը.

3) 2-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.Նույն արարքները, որոնք կատարվել են՝

1) կրկին անգամ,

2) խոշոր չափերով՝»:

Հոդված 5. Օրենսգրքի 269 հոդվածի`

1) վերնագրում եւ 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառերը փոխարինել «հոգեմետ» բառով.

2) 2-րդ մասը լրացնել նոր 3.1-րդ ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ՝ «կրկին անգամ,»:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր 269.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 269.1 Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ դրանց պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը, կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը

1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր կամ դրանց պատրաստման կամ արտադրության համար պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը, կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

ա) կրկին անգամ,

բ) մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնության գալով՝

պատժվում է ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով:»

Հոդված 7. Օրենսգրքի 270-րդ հոդվածի վերնագիրը եւ տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 270 Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը

1. Իրավասու անձի կողմից շահադիտական կամ այլ անձնական դրդումներով, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Նույն արարքը, որը կատարվել է կրկին անգամ՝

պատժվում է  ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Հոդված 8. Օրենսգրքի 271-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենսգրքի 272-րդ հոդվածի

1) վերնագրում եւ 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառերը փոխարինել «հոգեմետ» բառով.

2) 2-րդ մասը լրացնել նոր 2.1-րդ ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ՝ «կրկին անգամ,»:

Հոդված 10. Օրենսգրքի 273-րդ հոդվածի`

1) վերնագրում եւ 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառերը փոխարինել «հոգեմետ» բառով.

2) 2-րդ մասը լրացնել նոր 2.1-րդ ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ՝ «կրկին անգամ,»:

Հոդված 9. Օրենսգրքի 274-րդ հոդվածի`

1) վերնագրում եւ 1-ին մասի դիսպոզիցիայում «հոգեներգործուն» բառերը փոխարինել «հոգեմետ» բառով.

2) 2-րդ մասը լրացնել նոր 1.1-րդ ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ՝ «կրկին անգամ,»:

Հոդված 10. Օրենսգրքի 275-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը».

2) 2-րդ մասը լրացնել նոր 1.1-րդ ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ՝ «կրկին անգամ,»: