Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0081-22.06.2007-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (06 դեկտեմբերի.1985 թվականի) լրացնել նոր 44.1-րդ հոդվածով հետեւյալ  բովանդակությամբ`

«Հոդված 44.1. Մանր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի

1. Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքները մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը ՝

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:

3. Սահմանել սույն գլխում թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մանր չափերը՝  համաձայն սույն օրենսգրքին կցված հավելվածի :

4.  Այն անձը, ով կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվութ՟յունից:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44.2 հոդվածով.

«Հոդված 44.2. Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը

1. Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը ՝

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը ՝

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:

3. Այն անձը, ով առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է սույն հոդվածով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվութ՟յունից:»: