ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀO-186) 19-րդ հոդվածի 9-րդ մասի 9.6-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.6.2.5-րդ ենթակետով`
«9.6.2.5. |
Հայաuտանի Հանրապետության հեռուuտառադիոընկերության կողմից oտարերկրյա զանգվածային լրատվական միջոցի ազգային խմբագրության կամ ծառայության հաղորդաշարի հաղորդումների յուրաքանչյուր թողարկման համար |
բազային տուրքի 70-ապատիկի չափով»
|
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումը գտնվում է մրցութային կարգավորման ոլորտում` գտնում ենք, որ օտարերկրյա զանգվածային լրատվության միջոցների ազգային խմբագրությունների եւ ծառայությունների հաղորդաշարերի յուրաքանչյուր թողարկման համար պետք է սահմանվի պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բազային տուրքի 70-ապատիկի չափով:
Այս օրենսդրական լուծումը հնարավորություն կտա ապահովելու հավասար մրցակցային պայմաններ, մանավանդ, որ այլ կազմակերպությանը հաճախականություն տրամադրելը, ըստ էության, գործունեության ինքնուրույն ոլորտ է:
Ինչ վերաբերում է ըստ թողարկումների քանակի պետական տուրք վճարելուն, ապա դա իրատեսական է, քանի որ մինչեւ սահմանված կարգով ու ժամկետներում պետական տուրք վճարելը, յուրաքանչյուր ընկերության համար արդեն պարզ են լինում այդ թողարկումների բնույթի ու քանակի հարցերը:
Հարկ է նշել նաեւ, որ օտարերկրյա զանգվածային լրատվական միջոցները չեն կարող ինքնուրույն հեռուստառադիո հաղորդումներ հեռարձակել, քանի որ Օրենքի համաձայն նրանք իրավունք չունեն տվյալ բնագավառի լիցենզիա ունենալ եւ այդ առումով ներկայացված նախագիծը կանոնակարգում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում նրանց գործունեության հետ կապված իրավահարաբերությունները: