Հոդված 1.
«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16-ը ապրիլի 2002թ., ՀՕ 326, այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի «դ» կետը «հարկային» բառից հետո լրացնել «եւ մաքսային» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 5-րդ հոդվածի «ե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ե) Գյումրի քաղաքում գրանցված եւ արտադրական շինարարություն իրականացնող իրավաբանական անձին տրամադրվում է արտոնյալ վարկեր.»:
Հոդված 3.
Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր 21
մասով.
«21
. Հաշվետու ժամանակահատվածում ոչ պակաս, քան 30 տոկոս հաշմանդամ աշխատողներ ունեցող կազմակերպությունների համար ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է 50 տոկոսով:»:
Հոդված 4.
Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերով.
«5. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար հատկացվող ամենամյա գումարի առնվազն 30 տոկոսը ուղղել Գյումրի քաղաքում համապատասխան ծրագրերի իրականացմանը:
6. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով տրանսպորտին, ճանապարհային տնտեսությանը եւ կապին հատկացված գումարի առնվազն 1 տոկոսը ուղղել «Շիրակ» օդանավակայանի կատարելագործմանն ու պահպանմանը:
7. Գյումրի քաղաքի վարչական տարածքում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հատկացված միջոցներով շինարարական աշխատանքների իրականացման համար անցկացվող մրցույթներում, որպես մրցույթին մասնակցության պարտադիր պայման, նախատեսել տվյալ աշխատանքների իրականացման համար առնվազն 50 տոկոս Գյումրի քաղաքում հաշվառված քաղաքացիների ներգրավումը:
8. Գյումրի քաղաքում առնվազն 100 միլիոն դրամ
,
ուղղակի ներդրում կատարող
կազմակերպությունները 3 տարի
ժամկետով ազատել
շահութահարկից, իսկ առնվազն 200 միլիոն եւ ավելի դրամ ուղղակի ներդրում կատարելու դեպքում
`
3 տարի ժամկետով ազատել ավելացված արժեքի հարկից ու շահութահարկից:
Յոթերորդ հոդվածի առաջին ենթակետով սահմանված հարկային արտոնություններից օգտվող կազմակերպությունը հիմնական կապիտալից կարող է օտարում կատարել միայն այն դեպքում, երբ օտարվող ապրանքի ավելացված արժեքի հարկը մարված է կամ լրացել է 3 տարի սահմանված ժամկետը:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: