Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-019-04.07.2007-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի) 4-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներով» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունների շտկման եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հետ: