Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0202-09.07.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրա՟պետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգրքի) 56-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) կոռուպցիայի դեմ պայքարի պետական ծառայությունը` օրենքով նրա իրավասությանը հանձնված գործերով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասից հանել «200-201-րդ» բառերը, իսկ «308-320-րդ» բառերը փոխարինել «316-320-րդ» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 61 մասով`

«61 . Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 200-201-րդ եւ 308-315-րդ հոդվածներով կատարում են կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության քննիչները:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին» եւ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ: