Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73 եւ ԱԺ կանոնակարգի 22 եւ 52 հոդվածներով
Ազգային Ժողովը որոշում է
1. 1999թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած տեռորիստական ակտի վերաբերյալ հարուցված թիվ 62207199 քրեական գործով դատաքննության 2003թվականի հուվարի 15-ից մինչեւ հունիսի 30-ը հետաձգելու փաստն ուսումնասիրելու եւ Ազգային Ժողովին եզրակացություն /տեղեկանք/ ներկայացնելու համար ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով /այսուհետեւ` Հանձնաժողով/:
2. Հանձնաժողովի առջեւ դնել հետեւյալ խնդիրները
5. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների եւ փորձագետների;
6. Հանձնաժողովն ստեղծել հետեւյալ կազմով՝ երկու պատգամավոր «Հանրապետական» խմբակցությունից եւ մեկական պատգամավորներ մյուս խմբակցություններից, պատգամավորական խմբերից եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորներից;
7. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ;
8. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորները՝ Ազգային Ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ;
9. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ;
10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է , եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
11. ԱԺ աշխատակազմը ապահովում է Հանձնաժողովի կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական եւ նյութատեխնիկական գործունեությունը:
12. Ազգային Ժողովի կանոնակարգի 22 հոդվածի համաձայն Հանձնաժողովն ունի 1 գործավար եւ 3 փորձագետ:
13. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային Ժողովին զեկուցում է մինչեւ 2003թ. դեկտեմբերի 1-ը:
Մինչեւ այդ Հանձնաժողովն իր նախաձեռնությամբ ԱԺ նիստում կարող է հանդես գալ հաղորդումներով: