Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-021-12.07.2007-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` Օրենսգիրք) 41 հոդվածի`

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 41.1., 41.2., 41.3., 96.1. հոդվածներով, 158 հոդվածի տասնյոթերորդ մասով, 169.5, 169.7, 169.8 հոդվածներով նախատեսված դեպքերի)`

առաջացնում է նախազգուշացում  խախտում թույլ տված անձի նկատմամբ:» .

2. 2-րդ մասում «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «հիսունապատիկի» բառով :

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 41.1., 41.2., 41.3. հոդվածներով.

ՀՈԴՎԱԾ 41.1. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ

Աշխատողների ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտելն`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

ՀՈԴՎԱԾ 41.2. ԳՈՐԾԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԵՎ ԳՈՐԾԱ՟ԴՈՒԼԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՈԼՈՐ ԿԱՄ ԱՌԱՆՁԻՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԸ ՀԱՃԱԽԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ, ԳՈՐԾԱԴՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո եւ գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելը, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելը, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը,

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հիսունապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 41.3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  կարգով եւ ժամկետներում Աշխատանքի պետական տեսչություն հաշվետվություն  չներկայացնելը `

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հոդված 3. Օրենսգրքի`

1. 158 հոդվածի 16-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր, uարuափ կամ էրոտիկա բովանդակող գրականություն եւ տեuաերիզներ վաճառելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. 158 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  տասնյոթերորդ մասով.

«18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, uարuափ կամ էրոտիկա բովանդակող գրականության եւ տեuաերիզների վաճառքի մեջ ներգրավելը`

առաջացնում է տուգանքի նշանակում առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Հոդված 4. Օրենսգրքի 169.5 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 169.5. ԱՌԱՆՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՇԽԱՏՈՂ ՊԱՀԵԼԸ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉՆԵՐԱՌԵԼԸ

Առանց պայմանագրի կնքման աշխատող պահելը կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված պայմանները չներառելն`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի   հիսունապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազա՟գույն աշխատավարձի հարյուրապատիկի  չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:»:

Հոդված 5. Օրենսգրքի 169.7 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 169.7. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼԸ ԿԱՄ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ ՉՎԱՐԵԼԸ

Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկի չափով:

Հոդված 6. Օրենսգրքի 169.8 հոդվածի

1)  1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գործատուի կողմից  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը եւ/կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր  աշխատողի մասով չհաշվարկված եւ/կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ,  մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված եւ/կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:»  :

Հոդված 7. Օրենսգրքի 230 հոդվածի 1-ին մասում «41» թվից հետո լրացնել  «41.1., 41.2., 41.3. հոդվածներով,» բառերը, «96.1» թվից հետո` «158 հոդվածի տասնյոթերորդ մասով» բառերը:

Հոդված 8. Օրենսգրքի 219.1 հոդվածի 3-րդ մասում «(բացառությամբ երկրորդ եւ երրորդ մաuե՟րի)» բառերը փոխարինել «(բացառությամբ երկրորդ, երրորդ եւ տասնյոթերորդ մասերի)» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: