Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 41-րդ հոդվածում`
1)1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411 , 412 , 413 , 961 հոդվածներով, 158 հոդվածի տասնյոթերորդ մասով, 1695 , 1697 , 1698 հոդվածներով նախատեսված դեպքերի)`
առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:» .
2) 2-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով :
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 411 - 413 -րդ հոդվածներով.
«Հոդված 411 . Աշխատողների ներկայացուցիչների իրավունքների իրականացմանը խոչընդոտելը
Աշխատողների ներկայացուցիչների` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Հոդված 412 . Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո եւ գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելը, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելը, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը
Գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունվելուց հետո եւ գործադուլի ընթացքում բոլոր կամ առանձին աշխատողներին իրենց աշխատատեղերը հաճախելուն խոչընդոտելը, աշխատողներին աշխատանք տրամադրելուց հրաժարվելը, գործադուլին մասնակցելու համար աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Հոդված 413 . Աշխատանքի պետական տեսչություն հաշվետվություն չներկայացնելը
Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում Աշխատանքի պետական տեսչություն հաշվետվություն չներկայացնելը `
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:
Հոդված 3 . Օրենսգրքի 158-րդ հոդվածում`
1) 16-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր, uարuափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն եւ տեuաերիզներ վաճառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով :».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ տասնյոթերորդ մասով.
«18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի, uարuափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության եւ տեuաերիզների վաճառքի մեջ ներգրավելը`
առաջացնում է տուգանքի նշանակում առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 1695 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1695 . Առանց պայմանագրի կնքման աշխատող պահելը կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելը
Առանց պայմանագրի կնքման աշխատող պահելը կամ աշխատանքային պայմանագրում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված պայմանները չներառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:»:
Հոդված 5. Օրենսգրքի 1697 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1697 . Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը
Աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը խախտելը կամ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 1698 -րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր աշխատողի մասով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 230-րդ հոդվածում 1-ին մասը «41» թվից հետո լրացնել «411 -413 -րդ հոդվածներով,» բառերով, «961 » թվից հետո` «158 հոդվածի տասնյոթերորդ մասով» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածում 2-րդ մասի «տաuնութերորդ եւ քuաներորդ մաuերի» բառերը փոխարինել «տասնյոթերորդ, տաuնիններորդ եւ քuանմեկերորդ մասերի» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածում 1-ին մասի «տաuնութերորդ» բառը փոխարինել «տաuնիններորդ» բառով:
Հոդված 10. Օրենսգրքի 2447 -րդ հոդվածում 1-ին մասի «քuաներորդ» բառը փոխարինել «քսանմեկերորդ» բառով:
Հոդված 11. Օրենսգրքի 302-րդ հոդվածում 1-ին մասի «քսաներորդ» բառը փոխարինել «քսանմեկերորդ» բառով:
Հոդված 12. Օրենսգրքի 305-րդ հոդվածում 8-րդ մասի «տասնութերորդ եւ քսաներորդ» բառերը փոխարինել «տասնիններորդ եւ քսանմեկերորդ» բառերով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: