Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ - 60, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի` 4-րդ մասի առաջին պարբերության վերջում «ստուգումները» բառից հետո լրացնել «աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները, կենuաթոշակային oրենuդրության կիրառմանը եւ անհատական հաշվառման տվյալների բազայի վարմանն ուղղված ստուգումները, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման, պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական եւ վիճակագրական տվյալների տեղեկությունների հավաստիության ճշտմանն ուղղված ստուգումները, երեխաների խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների կիրառման ընթացքի նկատմամբ ստուգումները, սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի
1. 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «ըստ անհրաժեշտության կամ» բառերից հետո «չձեւակերպված աշխատողների» բառերը փոխարինել «անօրինական աշխատանքի» բառերով.
2. 3-րդ մասից «`իuկ պետական մարմիններում եւ տեղական ինքնակառա՟վար՟ման մարմիններում` աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման հրամանագրքերի վարման» բառերը հանել, «չձեւակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված» բառերը փոխարինել «չձեւակերպված աշխատողների կամ անօրինական աշխատանքի բացահայտմանն ուղղված» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2005 թվականի մարտի 21-ի N175-Ա որոշմամբ հաստատված ՀՀ աշխատանքային օրենսգրքի եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 4-րդ կետի, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի նիստի N23 արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետի եւ նպատակ ունի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգքի դրույթները համապատասխանեցնել ՀՀ աշխատանքային օրենսգրքին:
Օրենսգիրքը նոր հոդվածներով լրացնելը պայմանավորված է հանրության, անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից առավել վտանգավոր բնույթ կրող իրավախախտումների համար վարեւական պատասխանատվություն սահմանելու եւ կատարված արարքին համարժեք վարչական տույժեր նշանակելու անհրաժեշտությամբ, ինչը կարող է արդյունավետ միջոց հանդիսանալ նոր իրավախախտումների կանխարգելման համար եւ առավելագույնս նպաստել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջների կատարմանը:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում (ընդունված 2005թ-ի մարտի 24-ին), «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում (ընդունված 2004թ-ի նոյեմբերի 9-ին), «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածում ամրագրված դրույթների կիրարկումն ապահովելու, ՀՀ կառավարության 2004թ-ի հուլիսի 29-ի «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» N1146-Ն որոշմամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը վերապահված սոցիալական պաշտպանության տարբեր ոլորտներում օրենսդրության կիրարկման հետ կապված վերահսկողական գործառույթների իրականացումն ապահովելու, եւ այդ գործառույթները «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում արտացոլելու հանգամանքով:
Նախարարության կողմից իրականացվող ստուգումները թեմատիկ բնույթ ունեն: Դրանով է պայմանավորված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասում առաջարկվող լրացումը:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ապահովել ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի նիստի N23 արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը: