Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-0211-12.07.2007-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  (2000 թվականի  մայիսի  17-ի ՀՕ - 60, այսուհետ`  օրենք) 1-ին հոդվածի`  4-րդ մասի առաջին պարբերության վերջում «ստուգումները» բառից հետո լրացնել «աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները, կենuաթոշակային oրենuդրության կիրառմանը եւ անհատական հաշվառման տվյալների բազայի վարմանն ուղղված ստուգումները, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման, պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական եւ վիճակագրական տվյալների տեղեկությունների հավաստիության ճշտմանն ուղղված ստուգումները, երեխաների խնամքի եւ դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների կիրառման ընթացքի նկատմամբ ստուգումները, սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները» բառերով:

Հոդված 2. Օրենքի  3-րդ  հոդվածի

1. 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «ըստ անհրաժեշտության կամ» բառերից հետո «չձեւակերպված աշխատողների» բառերը փոխարինել «անօրինական աշխատանքի» բառերով.

2. 3-րդ մասից «`իuկ պետական մարմիններում եւ տեղական ինքնակառա՟վար՟ման մարմիններում` աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման հրամանագրքերի վարման» բառերը հանել,  «չձեւակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված» բառերը փոխարինել «չձեւակերպված աշխատողների կամ անօրինական աշխատանքի բացահայտմանն ուղղված» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը: