Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկու նոր պարբերություններով.
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվում է երկու օտար լեզուների ուսուցում, որոնցից մեկի ուսուցումն սկսվում է 1-ին դասարանի 2-րդ կիսամյակից, իսկ մյուսինը` 2-րդ դասարանի 1-ին կիսամյակից:
Հանրակրթական ուսումնական հաստատություններում 4-րդ դասարանից սկսած իրականացվում է «Ինֆորմատիկա եւ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցումը:»:
Հոդված 2. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Տարրական դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է լեզվամտածողության, լեզվիմացության եւ մաթեմատիկական տրամաբանության հիմքերի, ուսումնառության եւ աշխատանքային նախնական հմտությունների, համակարգչային գրագիտության ձեւավորմանը, ազգային եւ համամարդկային արժեքներին նախնական հաղորդակցմանը:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Օրենքի նախագիծը նպատակ ունի հանրակրթական ուսումնական հաստատություններում կանոնակարգելու օտար լեզուների եւ համակարգչային-տեղեկատվական գիտելիքների ուսուցումը: