Հոդված
1.
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերությունում «հանգեցնում ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի առաջացմանը» բառերը փոխարինել «հանգեցնում իմունային անբավարարության զարգացմանը» բառերով:
Նույն հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետ`ՁԻԱՀ) հիվանդություն, որը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր մարդկանց մոտ, համարվում է ՄԻԱՎ վարակի վերջնային փուլը, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետեւանքով օրգանիզմը դառնում է անպաշտպան զանազան վարակիչ եւ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ»:
Հոդվածի 3-րդ պարբերությունում «ՄԻԱՎ-ով վարակված անձ» բառերը փոխարինել «ՄԻԱՎ վարակակիր» բառերով:
Հոդվածի նույն պարբերությունում «վիրուսը» բառից հետո լրացնել «կամ դրա նկատմամբ առաջացած հակամարմինները» բառերով:
Հոդվածը 3-րդ պարբերությունից հետո լրացնել 2 նոր պարբերութամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«ՄԻԱՎ-վարակ` երկարատեւ ընթացքով քրոնիկ վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը ՄԻԱՎ-ն է»:
«ՁԻԱՀ-ով հիվանդ` մարդ, որն ունի մարդու իմունային անբավարարության վիրուսով պայմանավորված իմունային համակարգի խորը ախտահարում եւ դրա հետեւանքով առաջացած ախտաբանական դրսեւորումներ»:
Հոդված
2
.
Օրենքում հոդված 2-ի առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումն իրականացնում են համապատասխան պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների առողջապահական հիմնարկները (անկախ սեփականության ձեւից) ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Հոդված առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
ՄԻԱՎ-ի դեմ պայքարի գործում կարող են մասնակցություն ունենալ մարդկանց միավորումներ եւ կազմակերպություններ (այդ թվում նաեւ միջազգային), բարեգործական գործունեությամբ զբաղվող մասնավոր անձինք (ներառյալ այլ երկրների քաղաքացիների), եթե նրանց գործունեությունը չի հակասում ՀՀ օրենսդրության պահանջներին:
Հոդվածի 2-րդ պարբերության «միջոցներ» բառից հետո հանել «նպատակային» բառը
Հոդված
3
.
Հոդված 4-ի
ա ) կետում հանել «պարբերաբար» բառը
բ) կետում «համաճարակային» բառը փոխարինել «համաճարակաբանական» բառով,
ե) կետի վերջում ավելացնել «ՄԻԱՎ-ի կանխարգելմանը վերաբերող թեմատիկ հարցերը կրթական ծրագրերում ընդգրկելու միջոցով» բառերը:
Օրենքի հոդված 4-ը լրացնել նոր թ ) ժ ) կետերով` հետեւյալ բովանդակությամբ.
թ)ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ ձեռնարկվող միջգերատեսչական միջոցառումներ,
ժ)ապահովում է ՄԻԱՎ վարակի հայտնաբերման մատչելիությունը, այդ թվում նաեւ անանուն բժշկական զննումը, որը զուգորդվում է նախա եւ հետթեստային խարհրդատվության տրամադրման հետ:
Հոդված
4
.
Հոդված 5-ի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժմանն ու սոցիալական պաշտպանվածությանն ուղղված նպատակային ծրագրերի ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի հատկացումների, նպատակային հիմնդրամների միջոցների, բարեգործական ներդրումների, միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման եւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին»:
Հոդված
5.
Հոդված 6-ի առաջին պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.
ՄԻԱՎ վարակակիրներն ունեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու ազատությունները եւ կրում են պարտավորություններ համաձայն դրանց»: (ՀՀ սահմանադրության հոդված 15):
Հոդված
6.
Հոդված 7-ի առաջին պարբերությունում «3 ամսից ավելի ժամկետով» բառերը փոխարինել «Մեկ տարուց ավելի ժամկետով» բառերով:
Նույն պարբերությունում «ստանալու համար» բառերից հետո ավելացնել «եւ մշտական բնակության համար» բառեր:
Հոդված
7
.
ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 8-րդ հոդվածը.
(Մարդու իրավունքների համընդնահուր հռչակագրի հոդված 13-ի կետ 1: ՄԻԱՎ-ով վարակված եւ ՁԻԱՀ-ով հիվանդ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու կարգը հաստատված է ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 284 որոշմամբ):
Հոդված
8
.
Հոդված 10-ի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«ՄԻԱՎ-ի հայտնաբերման լաբարատոր հետազոտությունները կամավոր են եւ անանուն, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի: Հետազոտվող անձն իրավունք ունի կատարել կրկնակի հետազոտություն իր կողմից ընտրված բուժհաստատություններում` անկախ նախորդ հետազոտությունից անցած ժամանակահատվածից»:
Հոդվածը 4-րդ պարբերությունից հետո լրացնել 2 նոր պարբերությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Մինչեւ 18 տարեկան երեխաների հետազոտումը կատարվում է նրանց օրինական ներկայացուցիչների խնդրանքով կամ համաձայնությամբ, որոնք կարող են ներկա գտնվել հետազոտմանը»:
«ՄԻԱՎ-ի նկատմամբ լաբորատոր հետազոտությունը զուգորդվում է նախաթեստային եւ ետթեստային խորհրդատվությամբ»: (ՀՀ կառավարության 2002թ. 01 ապրիլի թիվ 316 որոշմամբ հաստատված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրի» 1.1. կետի ռազմավարություն 3-ի դ) ենթակետ, 1.4. կետի ռազմավարություն 1-ի բ) ենթակետ, ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 22-ի N 100-Ն որոշման հավելվածի 223 կետ):
Հոդված
9
.
ՈՒժը կորցրած ճանաչել 11 հոդվածի առաջին մասի բ, գ, դ, ե, զ, է, ը կետերը
ՈՒժը կորցրած ճանաչել 11 հոդվածի 3-րդ եւ 4-րդ պարբերությունները:
(Այս կետերը հակասում են մարդու սահմանադրական իրավունքին առանց իր համաձայնության ենթարկվել բժշկական կամ գիտական փորձերի, ՀՀ սահմանադրության հոդված 19, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հոդված 7):
Հոդված
10
. Հոդված 12-ի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Առողջապահական հաստատությունների տնօրինությունը պարտավոր է ապահովել ՄԻԱՎ հետազոտություն անցնող անձանց, ՄԻԱՎ վարակակիրների, ինչպես նաեւ բուժաշխատողների պարտականությունների կատարման համար անվտանգության անհրաժշտ միջոցներ եւ պայմաններ` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով»:
Հոդված
11
.
Հոդված 14-ում հանել բ) կետը:
դ) կետը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«ՀՀ տարածքում աշխատանքի, ազատ տեղաշարժման, բնակության վայրի ազատ ընտրության՝ առանց որեւէ սահմանափակման» (ՀՀ սահմանադրության հոդված 29,Մարդու իրավունքների համըդհանուր հռչակագրի հոդված 13-ի կետ 1, հոդված 23-ի կետ 1)
Հոդված-ը լրացնել նոր ե) զ) է ) ը) կետերով հետեւյալ բովանդակությամբ.
ե) ստանալ տեղեկություններ իրենց առողջական վիճակի մասին («Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի հոդված 7)
զ) ստանալ համապատասխան բուժում («Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի հոդված 7)
է) ընդհանուր հիմունքներով ստանալ բուժօգնություն` ըստ կլինիկական ցուցումների («Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի 1-ին պարբերություն):
ը) ըստ իր ցանկության ենթարկվել կրկնակի փորձաքննության:
Հոդված
12
.
Հոդված 15-ի առաջին պարբերության «մինչեւ 16 տարեկան» բառերը, փոխարինել «մինչեւ 18 տարեկան» բառերով («Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի՝ «Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք»):
Հոդված
13
.
Հոդված 16-ում «պահպանել» բառը փոխարինել «իրականացնել» բառով:
Հոդված
14
.
Օրենքում առկա են նաեւ խմբագրական բնույթի թերություններ, որոնք կներկայացվեն հանձնաժողովին առաջարկությունների աշխատանքային քննարկումների ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:
Ձեռք բերովի իմունային անբավարարության համախտանիշի` ՁԻԱՀ-ի խնդիրը շուրջ 20 տարի է ինչ անհանգստացնում է մարդկությանը: Այդ համաճարակն այսօր ձեռք է բերել գլոբալ ճգնաժամի բնույթ եւ նրա տարածումը լուրջ խնդիր է ողջ աշխարհում: Վերջին տարիների ընթացքում այն ընդգրկել է մարդկային հասարակության սպասվածից ավելի լայն շերտեր, լինելով տարաբնույթ, ազդեցություն ունեցել մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտների վրա, արտացոլվել միջազգային հարաբերությունների զարգացման մի շարք գործոններում:
ՁԻԱՀ-ը ամենավտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունն է, որն առաջանում է մարդու իմունային անբավարարության վիրուսից եւ ներկայումս արդյունավետ կանխարգելման եւ բուժման մեթոդների բացակայության պատճառով հանգեցնում է մահվան: ՁԻԱՀ-ի ազդեցությունը մարդկային հասարակության վրա չի սահմանափակվում միայն առողջությանը ֆիզիկական վնաս հասցնելով: Հիվանդության մասսայական տարածումն ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում, վտանգ է ստեղծում անձի, հասարակության եւ պետության անվտանգությանը, առաջացնելով սոցիալական, բարոյական` ինչպես նաեւ իրավական խնդիրներ:
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման, ախտորոշման եւ հսկողության իրականացման կարգը, ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները սահմանում է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքը, որը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է 1997թ-ի փետրվարի 3-ին: Սակայն սույն օրենքը չի համապատասխանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ տարվող պայքարի արդի պայմաններին եւ, կարծում ենք, որ իրավական դաշտի հետագա բարեփոխումների ամրապնդման շնորհիվ, ինչպես նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ասպարեզում լայնածավալ եւ կայուն կրթական աշխատանքների միջոցով է միայն հնարավոր կանխարգելել ՄԻԱՎ / ՁԻԱՀ -ի համաճարակի հետագա տարածումը, պաշտպանել մարդու ազատությունը, նրա արժանապատվությունը եւ իրավունքները: Մասնավորապես հոդված 14-ում, որտեղ ամրագրված են ՄԻԱՎ-ով վարակված անձանց իրավունքները, առաջարկում ենք հետեւյալ փոփոխությունները.
հոդվածից հանել բ) ենթակետը:
դ) ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« ՀՀ տարածքում աշխատանքի, ազատ տեղաշարժման, բնակության վայրի ազատ ընտրության՝ առանց որեւէ սահմանափակման» (ՀՀ սահմանադրության հոդված 29, Մարդու իրավունքների համըդհանուր հռչակագրի հոդված 13-ի կետ 1, հոդված 23-ի կետ 1
Հոդվածը լրացնել նոր ենթակետերով.
ե) ստանալ տեղեկություններ իրենց առողջական վիճակի մասին («Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի հոդված 7)
զ) ստանալ համապատասխան բուժում («Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի հոդված 7)
է) ընդհանուր հիմունքներով ստանալ բուժօգնություն` ըստ կլինիկական ցուցումների («Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի 1-ին պարբերություն):
ը) ըստ իր ցանկության ենթարկվել կրկնակի փորձաքննության:
Սույն փոփոխությունն առաջարկվում է ՄԻԱՎ վարակակիրների եւ ՁԻԱՀ-ով հիվանդների իրավունքները լիարժեք պաշտպանելու նպատակով:
ՄԻԱՎ վարակի ներթափանցումը բնակչության ավելի լայն շերտում կանխելու, համաճարակի հետագա տարածման դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով առաջարկում ենք .
Հոդված 2-ի 1-ին մասը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ.
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումն իրականացնում են համապատասխան պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների առողջապահական հիմնարկները (անկախ սեփականության ձեւից) ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
ՄԻԱՎ-ի դեմ պայքարի գործում կարող են մասնակցություն ունենալ մարդկանց միավորումներ եւ կազմակերպություններ (այդ թվում նաեւ միջազգային), բարեգործական գործունեությամբ զբաղվող մասնավոր անձինք (ներառյալ այլ երկրների քաղաքացիների), եթե նրանց գործունեությունը չի հակասում ՀՀ օրենսդրության պահանջներին: