ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների, վնասի եւ պարտավորությունների արժեքի գնահատման գործունեության իրականացման հիմունքները եւ կանոնակարգում գնահատման գործունեության հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների, վնասի եւ պարտավորությունների արժեքի գնահատման գործունեության վրա:
Հոդված 3. Գնահատման գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերը
Գնահատման գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերը կազմված են սույն օրենքից, գնահատման գործունեությանը վերաբերող նորմեր պարունակող այլ օրենքներից, գնահատման ստանդարտներից, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներից, ինչպես նար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) կողմից ընդունված այլ իրավական ակտերից:
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Ստորր բերված հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են հետրյալ իմաստով՝
գնահատում` գնահատման օբյեկտի դրամային արժեքի որոշում,
գնահատման օբյեկտ կամ օբյեկտ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտները, վնասը, պարտավորությունները
գնահատող` սույն օրենքով սահմանված կարգով գնահատողի որակավորում ստացած ֆիզիկական անձը,
վկայական` որակավորման քննությամբ ստացած փաստաթուղթ,
գնահատում իրականացնող անձ՝ որպես անհատ ձեռներեց գրանցված գնահատման գործունեությամբ զբաղվող գնահատող կամ գնահատման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձ, որոնք ստացել են շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների գնահատման լիցենզիա սույն օրենքին համապատասխան,
պատվիրատու՝ անձ որի պատվերով կատարվում է գնահատում,
հաշվետվություն` գնահատման արդյունքները, ընթացակարգը եւ եզրակացությունը պարունակող փաստաթուղթ,
օգտագործող` անձ, որը օգտագործում է գնահատման արդյունքները որոշումներ ընդունելու համար,
գնահատման ստանդարտները` գնահատման միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանող, գնահատման իրականացման մեթոդներն ու կարգը կանոնակարգող տեխնիկական նորմատիվ իրավական ակտեր,
գնահատման հարցերով Դիտորդական խորհուրդ` գնահատողների հասաարակական կազմակերպությունների կողմից ր պետության ներկայացուցիչներից կազմված գնահատման գործունեությունը վերահսկող մարմին,
գնահատողների ինքնակառավարվող կազմակերպություններ` գնահատողներին ր գնահատում իրականացնող անձանց միավորող Հայաստանի Հանրապետության ոչ առրտրային կազմակերպություններ, որոնք ստացել են իրենց կարգավիճակը սույն օրենքի պահանջներին համապատասխան ր իրականացնում են լիազորություններ գնահատման գործունեության հասարակական կարգավորման վերաբերյալ:
Հոդված 5. Հաշվետվության արժանահավատությունը եւ վեճերի լուծումը
Հաշվետվությունում նշված արժեքի կամ արժեքների գնահատումը համարվում է արժանահավատ, եթե հակառակը ապացուցված չէ:
Շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների գնահատման հաշվետվությունը կարող է գրախոսության ենթարկվել օգտագործողի պահանջով, այդ թվում գույքի եւ գույքային իրավունքերի գնահատման պատվիրատուների (վճարողների), պետական կառավարման եւ տրական ինքնակառավարման մարմինների, դատարանների, ինչպես նար այն անձանց պահանջով, որոնք շահագրգռված են գնահատման արդյունքների օբյեկտիվ քննադատական քննարկման եւ վերլուծության հարցում, ինչպես նար գնահատում իրականացնող անձի նախաձեռնությամբ:
Շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների գնահատման հաշվետվության գրախոսությունը իրականացվում է գնահատման հարցերով Դիտորդական խորհուրդի միջոցով ստանդարտների համապատասխան:
Եթե տվյալ գույքի եւ գույքային իրավունքերի գնահատման հաշվետվության գրախոսությունը իրականացվում է այն անձի նախաձեռնությամբ, որը նշված գույքի եւ գույքային իրավունքերի գնահատող կամ գնահատում իրականացնող անձ չէ, ապա այն իրականացվում է Դիտորդական խորհրդին ներկայացված դիմումի հիման վրա:
Շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների գնահատման հաշվետվության գրախոսության հիման վրա գնահատումն իրականացրած գնահատողի համաձայնությամբ գնահատման արդյունքները կարող են փոփոխվել իսկ գնահատումը վերանայվել: Առաջարկվող փոփոխություններին կամ վերանայմանը Գնահատողի անհամաձայնության դեպքում գնահատման արդյունքների արժանահավատությունը որոշվում է դատական կարգով: Գնահատման արդյունքների վերանայումը կամ դրանից հրաժարվելը ինքնաբերաբար չի հանգեցնում պատվիրատուի կամ երրորդ անձանց նկատմամբ գնահատողի պարտավորությունների կամ պատճառած վնասի փոխհատուցման դադարեցմանը:
Շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների գնահատման հաշվետվության գրախոսությունը իրականացվում է վճարովի հիմունքներով:
Բացասական գրախոսության դեպքում գնահատումը ենթակա է վերանայման: Գրախոսության բացասական արդյունքները նախ քննարկվում են գրախոսության պատվիրատուի եւ գնահատողի միջեւ: Գնահատողի կողմից գնահատման արդյունքների վերանայման հրաժարման դեպքում անհրաժեշտ է իրականացնել նոր գնահատում այլ գնահատողի միջոցով:
Նույն գնահատման օբյեկտի նույն տարեթվի դրությամբ նույն արժեքի վերաբերյալ երկու տարբեր հաշվետվություններում արժեքների մեջ տարբերության պատճառով առաջացած վեճը լուծվում է դատական կարգով:
Հոդված 6. Գնահատողների ինքնակառավարվող կազմակերպություններ
Սույն օրենքին համապատասխան ոչ առրտրային կազմակերպությունները կարող են հավակնել գնահատողների ինքնակառավարվող կազմակերպության կարգավիճակի ճանաչման, եթե համապատասխանում են հետրյալ չափանիշներին`
1. ընդունել են ր հետրում են գնահատման ստանդրտների միջազգային կոմիտեի կողմից սահմանված վարքագծին,
2. միավորում են առնվազն 10 գնահատողների եւ գնահատում իրականացնող անձանց:
Լիազորված մարմնի կողմից գնահատողների ինքնակառավարվող կազմակերպության կարգավիճակի ճանաչման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հոդված 7. Գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների լիազորությունները
Գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունները իրականացնում են գնահատման գործունեության հասարակական կարգավորման հետրյալ լիազորությունները՝
1. շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների գնահատման դրույթների եւ այլ նորմաիրավական ակտերի պահանջների կատարման վերահսկում, ինչպես նար իր անդամ գնահատողների կողմից իրականացվող շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների գնահատման համապատասխան որակի ապահովում,
2. մասնակցություն գնահատման հարցերով Դիտորդական խորհրդում,
3. հանդես է գալիս իր անդամների միջր վեճերի լուծման մարմին` նախքան գնահատման հարցերով Դիտորդական Խորհուրդ դիմելը,
4. կապված շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների գնահատման հետ` իր անդամների պաշտպանություն դատական եւ մինչդատական վեճերի լուծման հարցերում,
5. գնահատողների ինքնակառավարվող կազմակերպության անդամների մասնագիտական մակարդակի բարձրացում,
6. շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների գնահատման վերաբերյալ տրեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցություն, ինչպես նար հասարակությանը տրեկատվության տրամադրում շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների գնագոյացման յուրահատկությունների վերաբերյալ:
Հոդված 8. Գնահատման իրականացման սահմանափակումները
Անձը չի կարող լինել գնահատող, եթե՝
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատապարտվել է տնտեսական ոլորտում հանցագործության համար ր նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
3) գտնվում է պետական ծառայության մեջ,
4) չունի բարձրագույն կրթություն:
Գնահատում չի կարող կատարել այն գնահատողը կամ գնահատում իրականացնող անձը՝
ա) որը պատվիրատուի ր/կամ տվյալ գնահատման օբյեկտի սեփականատեր իրավաբանական անձի հիմնադիրն (մասնակիցը) է, ապահովադիրը (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների) կամ տվյալ իրավաբանական անձի կամ հիմնարկի ղեկավարը կամ հաշվապահը կամ հաշվապահական հաշվառման վարման կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու անձը, ինչպես նար նրանց հետ փոխկապակցված անձը (երեխա, ամուսին, ծնող, քույր, րբայր, պապ, տատ, թոռ, ինչպես նար ամուսնու երեխա, ծնող, քույր, րբայր, պապ, տատ, թոռ)
բ) որը պատվիրատուի ր/կամ տվյալ գնահատման օբյեկտի սեփականատիրոջ ապահովադիրն է (բացառությամբ պարտադիր ապահովագրության տեսակների), ինչպես նար նրանց հետ փոխկապակցված անձը (երեխա, ամուսին, ծնող, քույր, րբայր, պապ, տատ, թոռ, ինչպես նար ամուսնու երեխա, ծնող, քույր, րբայր, պապ, տատ, թոռ)
գ) որը պատվիրատուի եւ/կամ տվյալ գնահատման օբյեկտի սեփականատիրոջ կողմից հիմնադրված կամ նրա մասնակցությամբ ստրծված կազմակերպություն.
դ) որը պատվիրատուի եւ/կամ տվյալ գնահատման օբյեկտի սեփականատեր փոխկապակցված անձ իրավաբանական անձի կամ հիմնարկի հետ ունի որրէ ընդհանուր հիմնադիր (մասնակից):
ե) ցանկացած այլ դեպքերում, երբ գնահատողը օբյեկտի կամ դրա սեփականաիրոջ նկատմամբ ունի պարտավորություններ կամ պահանջներ կամ առաջանում է շահերի բախում:
զ) այն անձին պատկանող գույքի կամ գույքային իրավունքների գնահատում, որի համար վերջին հինգ տարվա ընթացքում կատարվել է աուդիտորական կամ խորհրդատվական ծառայություն:
Հոդված 9. Շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների գնահատման պարտադիր դեպքերը
Շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների գնահատման իրականացումը պարտադիր է հետրյալ դեպքերում՝
1. պետական կառավարման կամ տրական ինքնակառավարման մարմինների շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների հիման վրա ձեռնարկությունների (տնտեսական ընկերությունների ) ստրծում,
2. շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների պետական կառավարման կամ տրական ինքնակառավարման մարմինների բաժնեմաս ունեցող պետական, կոմունալ ձեռնարկությունների ր տնտեսական ընկերությունների վերակազմավորում, սնանկացում, լուծարում,
3. շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների սեփականաշնորհում կամ այլ օտարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում,
4. հաշվապահական հաշվառման նպատակներով.
5. շրջանառությանը ենթակա քաղաքացիակական իրավունքի օբյեկտների գրավադրում.
6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում վնասի ր կորստի չափորոշում.
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։
ԳԼՈՒԽ 2
ԳՆԱՀԱՏՈՂԻ ԵՎ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 10. Գնահատողի անկախությունը
Գնահատողն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին եւ գնահատման ստանդարտներին:
Գնահատումն իրականացնող անձը եւ գնահատողը ինքնուրույն են ընտրում իրենց աշխատանքի ձրերն ու մեթոդները` ելնելով գնահատման ստանդարտների եւ գնահատման գործունեության մասին իրավական ակտերի պահանջներից:
Արգելվում է պետական կառավարման եւ տրական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների, լրատվության միջոցների գնահատման գործունեության անկախությանը խոչընդոտող միջամտությունը:
Հոդված 11. Գնահատողի իրավունքները
Գնահատողն իրավունք ունի՝
ա) օբյեկտի պարտադիր գնահատման իրականացման ժամանակ ցանկության դեպքում ծանոթանալ գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթերին եւ նյութերին,
բ) ստանալ գնահատման իրականացման համար անհրաժեշտ բացատրություններ եւ լրացուցիչ տրեկատվություն,
գ) օբյեկտի գնահատման իրականացման համար երրորդ անձանցից տրեկատվության ստացման համար գրավոր կամ բանավոր հարցում կատարելու, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական կամ առրտրային գաղտնիք պարունակող տրեկատվության, իսկ եթե նշված տրեկատվության տրամադրման մերժումը էականորեն ազդում է օբյեկտի գնահատման արժանահավատության վրա, ապա գնահատողը այդ մասին նշում է հաշվետվությունում,
դ) անհրաժեշտության դեպքում օբյեկտի գնահատման իրականացման աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավել այլ գնահատողների կամ մասնագետների,
ե) պատվիրատուի կողմից օբյեկտի վերաբերյալ անհրաժեշտ տրեկատվության չտրամադրման, պայմանագրով նախատեսված աշխատանքային պայմանների խախտման դեպքում հրաժարվել օբյեկտի գնահատման իրականացումից, կամ պահանջել պայմանագրային ժամկետի փոփոխում,
զ) պահանջել ծախսերի փոխհատուցում, կապված օբյեկտի գնահատման իրականացման հետ ր գնահատման կատարման համար ստանալ դրամական վարձատրություն:
Հոդված 12. Գնահատողի պարտականությունները
Գնահատողը պարտավոր է՝
ա) հայտնել պատվիրատուին օբյեկտի գնահատման իրականացմանը իր մասնակցության անհնարինության մասին՝ օբյեկտի գնահատմանը օբյեկտիվ խոչընդոտների առաջ գալու դեպքերում,
բ) ապահովել օբյեկտի գնահատման համար պատվիրատուից ր երրորդ կամ այլ անձանցից ստացված փաստաթղթերի պահպանումը,
գ) պատվիրատուի պահանջով վերջինիս տրամադրել տրեկատվություն գնահատման գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գործող իրավական ակտերի եւ դրանց պահանջների վերաբերյալ,
դ) պատվիրատուի պահանջով տրամադրել մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթ,
ե) չբացահայտել պատվիրատույից ստացված կենսապես կարրոր փաստացի տվյալները կամ պատվիրատույի համար պատրաստված գնահատման արդյունքները՝ պատվիրատույի կողմից լիազորված անձանցից բացի այլ անձանց, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Հոդված 13. Պատվիրատուի իրավունքները եւ պարտականությունները
Գնահատում պատվիրելու իրավունքը անվերապահ է անկախ գույքի պատկանելությունից
1. Պատվիրատուն իրավունք ունի՝
ա) ինքնուրույն ընտրել գնահատողին, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան սահմանված չէ.
բ) լիազորված մարմնին տրեկացնել գնահատողի կողմից գնահատման գործունեության նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման մասին.
գ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ իրավունքներ:
2. Պատվիրատուն պարտավոր է՝
ա) չխոչընդոտել գնահատման իրականացմանը, տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, գնահատողի հարցումներին տալ պարզաբանումներ եւ բացատրություններ, ինչպես նաեւ գնահատողի առաջարկությամբ, իր իրավասության սահմաններում, երրորդ անձանցից պահանջել գնահատման ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ տրեկություններ.
բ) կրել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:
Հոդված 14. Գնահատման ծառայությունների վճարը
Գնահատման ծառայությունների դիմաց վճարի չափը, վճարման կարգը եւ ձեւը որոշվում են կողմերի միջր կնքված պայմանագրով եւ չեն կարող կախված լինել օբյեկտի արժեքի ընդհանուր մեծությունից կամ գնահատման արդյունքների օգտագործումից:
Հոդված 15. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման դեպքում
Սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում գնահատողները, գնահատում իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3
Գնահատողների որակավորումը եւ որակավորման բարձրացումը
Հոդված 16. Գնահատողների որակավորումը եւ որակավորման բարձրացում
1. Գնահատման գործունեություն իրականացնում են ֆիզիկական անձիք կամ իրենց աշխատակազմում առնվազն մեկ գնահատող-մասնագետ ունեցող իրավաբանական անձինք:
Գնահատողների որակավորումն իրականացվում է ատեստավորման միջոցով:
Գնահատողների որակավորումը կատարվում է հետրյալ 4 առանձին ուղղություններով`
ա) անշարժ գույքի արժեքի գնահատում
բ) շարժական գույքի, մեքենաների, սարքավուրումների արժեքի գնահատում
գ) մտավոր սեփականության, ոչ նյութական ակտիվների, տրեկատվության ր ոչ նյութական բարիքների գնահատում
դ) կազմակերպությունների, բիզնեսի, աշխատանքի ր ծառայությունների, միասնակաան գույքային միավորների, բաժնեմասերի, բաժնետոմսերի, փայաբաժինների ր այլ արժեթղթերի արժեքի գնահատում:
Գնահատման հարցերով դիտորդական խորհուրդը սահմանում է գնահատողների որակավորման ր որակավորման բարձրացման դասընթացների ծրագրերը, ցանկը ր ժամերի քանակը:
Հոդված 17. Գնահատողների ատեստավորման կազմակերպումը
1. Գնահատողների ատեստավորումը կազմակերպում ր ատեստավորման հարցերը նախապատրսատում է գնահատման հարցերով Դիտորդական խորհուրդը:
Ատեստավորման հարցերը չեն հրապարակվում: Հրապարակվում է միայն ատեստավորման ծրագիրը՝ այն թեմաները, որոնցից կազմված են լինելու քննությունների հարցերը:
2. Գնահատման վկայական տալու համար գնահատման հարցերով Դիտորդական խորհուրդը կարող է հիմք ընդունել բուհերի կամ այլ կազմակերպությունների կողմից տրված դիպլոմները ր որակավորումը` առանց նոր ատեստավորման մասնակցելու:
3. Ատեստավորման կազմակերպման ր անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով գնահատման հարցերով Դիտորդական խորհուրդը գանձում է վճար, որի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 18. Վկայականի գործողության ժամկետը
1. Վկայականը ուժի մեջ է 5 տարի ր նրա գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել գնահատման հարցերով դիտորդական Խորհրդի կողմից սահմանված կարգի համաձայն:
2. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու եւ այլն) դեպքում գնահատողը պարտավոր է դրա մասին տալ հայտարարություն՝ զանգվածային լրատվության միջոցով:
Գնահատողը կորցրած կամ ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն ստանալու համար դիմում է ներկայացրել Դիտորդական խորհրդին:
Գնահատման հարցերով դիտորդական խորհուրդը պարտավոր է տալ կորցրած կամ ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակը՝ գնահատողի կողմից դիմումը ներկայացվելու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:
Հոդված 19. Վկայականի գործողության կասեցումը
1. Վկայականի գործողությունը կասեցվում է գնահատման հարցերով դիտորդական խորհրդի որոշմամբ՝ 12 ամսով, եթե գնահատողը խախտել է գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները:
2. Սույն հոդվածով նախատեսված հիմքով վկայականի գործողության կասեցման դեպքում, կասեցումը համարվում է վերացված, իսկ վկայականի գործողությունը վերականգնված՝ կասեցման օրվանից 12 ամիս հետո, եթե գնահատողը կատարել է գնահատման հարցերով դիտորդական խորհրդի կողմից սահմանված պահանջները վկայականի գործողության կասեցման վերացման համար:
Հոդված 20. Վկայականի գործողության դադարեցումը
1. Գնահատողի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե նա՝
ա) վկայականի գործողությունը կասեցված լինելու ընթացքում իրականացրել է գնահատման գործունեություն.
բ) վկայական է ստացել սույն օրենքի պահանջների խախտմամբ.
գ) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ դատարանի դատավճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերություների իրականացման բնագավառում պատասխանատու պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
2. Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված հիմքերով վկայականի գործողության դադարեցման դեպքում անձին թույլատրվում է գնահատողների որակավորման ատեստավորմանը մասնակցել միայն վկայականի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:
3. Վկայականի գործողութան դադարեցման դեպքում տասնօրյա ժամկետում վկայականը վերադարձվում է գնահատման հարցերով դիտորդական խորհրդին:
ԳԼՈՒԽ 4
Գնահատման գործունեության լիցենզավորումը
Հոդված 21. Գնահատման գործունեության լիցենզավորումը
Գնահատման գործունեության լիցենզավորումը սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտներին «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ր սույն օրենքի համաձայն լիցենզիաների տրման, վերաձրակերպման, գործուղության կասեցման, դադարեցման ր վերականգման հետ կապված գործընթաց է: Գնահատման գործումեությունը լիցենզավորող լիազորված մարմինը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գնահատման գործունեության բոլոր ուղղությունների համար տրվում է մեկ լիցենզիա: Գնահատում իրականացնող անձը իրավունք ունի իրականացնել գնահատում, եթե իր աշխատանքային կազմում ունի համապատասխան որակավորում ունեցող գնահատող:
Հոդված 22. Գնահատման գործունեության լիցենզավորման նկատմամբ պահանջները
1. Ֆիզիկական անձանց համար գնահատման գործունեության լիցենզավորման նկատմամբ պահանջներն են՝
ա) որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցումը,
բ) գնահատման որակավորման վկայականի առկայություն,
գ) գնահատման գործունեության իրականացման լիցենզիայի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքի վճարումը:
2. Իրավաբանական անձանց համար գնահատման գործունեության լիցենզավորման նկատմամբ պահանջներն են՝
ա) որպես իրավաբանական անձ պետական գրանցումը,
բ) տվյալ իրավաբանական անձի ր առնվազն մեկ գնահատողի որակավորման վկայական ունեցող անհատի միջր աշխատանքային պայմանագրի առկայություն,
գ) գնահատման գործունեության իրականացման լիցենզիայի տրամադրման համար Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքի վճարումը:
Հոդված 23. Լիցենզիայի գործողության կասեցումը
Լիցենզիայի գործողությունը կասեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ր կարգով, ինչպես նար իրավաբանական անձի ր որակավորում ունեցող գնահատողի միջր պայմանագրի ավարտի կամ կասեցման դեպքում: Լիցենզիան նորից ուժի մեջ է մտնում տվյալ իրավաբանական անձի ր գնահատման որակավորում ունեցող ֆիզիկական անձի միջր կնքված պայմանագրի պատճենը լիազորված մարմնին ներկայացնելու հաջորդ օրվանից:
Հոդված 24. Լիցենզիայի գործողության դադարեցումը
Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
ԳԼՈԻԽ 5
Գնահատման գործունեությունը կարգավորող մարմինները
Հոդված 25. Գնահատման հարցերով դիտորդական խորհուրդ
Գնահատման գործունեության նկատմամբ թափանցիկ վերահսկողության սահմանելու, գնահատողների մասնագիտական պատրասրվածության եւ որակավորման բարձրացման եւ վեճերի մասնագիտական լուծման նպատակով ստրծվում է գնահատման հարցերով դիտորդական խորհուրդ:
Գնահատման հարցերով դիտորդական խորհուրդը ստրծվում է լիազորված մարմնի եւ Գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների նախաձեռնությամբ: Գնահատման հարցերով դիտորդական խորհրդի անդամների առնվազն 75 տոկոսը Գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների ներկայացուցիչներ են, գնահատման հարցերով դիտորդական խորհուրդի մնացած անդամներին նշանակում է լիազորված մարմինը: Գնահատման հարցերով դիտորդական խորհուրդը մշտապես գործող մարմին է: Գնահատման հարցերով դիտորդական խորհրդի կանոնակարգը գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գնահատման հարցերով դիտորդական խորդրդի անդամների լիազորության ժամկետը գնահատման ինքնակառավարվող կազմակերպությունների առաջարկությամբ սահմանում է լիազորված մարմինը:
Գնահատման հարցերով դիտորդական խորհրդի լիազորություններն են`
1. գնահատողների սկզբնական որակավորման եւ մասնագիտական որակավորման բարձրացման ուսումնական ծրագրերի ստրծում եւ համաձայնեցում,
2. որակավորման քննությունների անցկացում,
3. այլ հաստատությունների կողմից տրված գնահատման մասնագիտական որակավորման ճանաչում,
4. գնահատողների մասնագիտական վերապատրաստում,
5. գնահատման հաշվետվությունների գրախոսության կազմակերպում,
6. մասնագիտական վեճերի լուծում,
7. մեթոդական նյութերի պատրաստում եւ տարածում,
8. մասնակցություն գույքի գնահատման նորմաիրավական ակտերի մշակման գործընթացին,
9. գնահատողների արդար մրցակցության զարգացման աջակցություն,
10. վարքականոնների պահպանման վերահսկողություն:
Հոդված 26. Լիազորված մարմնի խնդիրները
1. Լիազորված մարմնի խնդիրներն են` գնահատման գործունեության բնագավառի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը, գնահատման գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի մշակումը, դրանց պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը ր գնահատման ծառայությունների իրականացման լիցենզավորումը, որոնց կապակցությամբ համագործակցում է գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների ր գնահատման հարցերով դիտորդական խորհրդի հետ:
2. Լիազորված մարմինը գնահատում իրականացնող անձանց նկատմամբ գնահատման գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այդ աշխատանքներում ներգրավում է գնահատողներին:
ԳԼՈՒԽ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 27. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
2. Անշարժ գույքի գնահատման լիցենզիաները, նախկինում տրված գնահատողների որակավորումը ր որակավորման վկայականները մնում են ուժի մեջ մինչր սույն հոդվածի երրորդ կետի կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքի ընդունումից մեկ ամսվա ընթացքում նշանակում է գնահատման գործունեությունը լիցենզավորող լիազորված մարմինը ր հաստատում է գնահատման հարցերով դիտորդական խորհրդի կանոնակարգը:
4. Լիազորված մարմինը գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների հետ միասին սույն օրենքի ընդունումից հետո երեք ամսվա ընթացքում ձրավորում է գնահատման հարցերով դիտորդական խորհուրդ: Գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունները սույն օրենքի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում կառավարություն են ներկայացնում իրենց անդամների ցուցակը ր գնահատման հարցերով դիտորդական խորհրդում մասնակիցների թեկնածությունները:
5. Գնահատման հարցերով դիտորդական խորհուրդը ձրավորումից հետո 12 ամսվա ընթացքում թարգմանում, տրայնացնում ր համաձայնեցնում է գնահատման ստանդարտները կառավարության հաստատմանը ներկայացնելու համար, մշակում է համապատաասխան ուսումնական ծրագրերը, հարցաշարերը ր գիտելիքների մակարդակի ստուգման չափորոշիչները:
6. Մինչր գնահատման հարցերով դիտորդական խորհրդի ձրավորումը ր համապատաասխան ուսումնական ծրագրերի, հարցաշարերի ր գիտելիքների մակարդակի ստուգման չափորոշիչների մշակումը որակավորման կարգը որոշում ր իրականացնում է լիազորված մարմինը:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ Ներկայացվող օրենքի նախագիծը ստրծվել է գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների անդամների հետ համատր: Սույն օրենքը ուղղված է գնահատման գործունեության եւ դրան վերաբերող հարաբերությունների, իրավունքների եւ պարտավորությունների կանոնակարգմանը եւ վերահսկողությանը: Հայաստանում գնահատման գործունեությունը գտնվում է զարգացման սկզբնական փուլում: Փաստորեն, ներկայումս վերահսկվում է միայն անշարժ գույքի գնահատման ոլորտը (մասամբ): Օրենքը կստրծի պատշաճ իրավական հիմքեր Հայաստանում արժեքի գնահատման, որպես առանձին մասնագիտության, առաջացման ր զարգացման համար: Մյուս կողմից գույքի գնահատումը ֆինանսական ր գործարարական արդյունավետ որոշումներ ընդունելու համակարգի անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է: Այն նպաստում է ռեսուրսների ր ակտիվների ազատ շարժին դեպի տնտեսության ավելի արդյունավետ ճյուղեր` դրանով իսկ աջակցելով կայուն տնտեսական աճին: Միաժամանակ միջազգային նորմերին համապատասխան գույքի գնահատման համակարգը կխթանի արտասահմանյան ներդրումների աճին: Օրենքը կարող է բերել սեփականաշնորհման գործընթացում կատարվող չարաշահումների կրճատմանը, որովհետր այս գործընթացի օղակներից մեկը` սեփականաշնորհվող գույքի գնահատումը, կկատարվի անկախ գնահատողների միջոցով: Օրենքի ընդունումը կաջակցի Հայաստանի ինտեգրմանը միջազգային տնտեսական համակարգին, կնպաստի արտասահմանյան ր ներքին ներդրումների աճին ր սեփականաշնորհման որոշ խնդիրների լուծմանը: Օրենքը կազմված է 6 գլխից: Առաջին գլուխը նվիրված է օրենքի կարգավորման ոլորտին, օրենքում բերված հիմնական հասկացությունների սահմանմանը, ինչպես նար գույքի գնահատման պարտադիր դեպքերին: Երկրորդ գլխում բերված են գնահատողների ր պատվիրատուների իրավունքներն ու պարտականությունները: Երրորդ գլուխը ներկայացնում է գնահատողների որակավորման ր սերտիֆիկացիայի կարգը: Չորրորդ գլխում բերված են գնահատման մասնագիտական կազմակերպությունների լիցենզավորման առանձնահատկությունները; Վեցերորդ գլուխը պարունակում է անցումային դրույթներ: Հայաստանում գործող գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների նախաձեռնությամբ օրենքի նախագիծը անցել է փորձաքննություն գնահատման ստանդարտների միջազգային կոմիտեի մասնագետ Ջ. Բադեսկուի կողմից: Միաժամանակ նրանց կողմից կատարվում է Գնահատման Միջազգային Ստանդարտների թարգմանություն անգլերենից հայերեն, որը թույլ կտա հետագայում ճանաչել դրանք որպես ազգային գնահատման ստանդարտների հիմք: Օրենքի ճիշտ կիրառումը պահանջում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութունների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքներում: |