Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 սեպտեմբերի 2001 թվականի, ՀՕ-232) 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ նախադասություններում «արժեքի սահմանում» բառերը փոխարինել «արժեքի գնահատում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերության «գույքի դրամական գնահատականը սահմանվում է հիմնադիրների միջեւ համաձայնեցմամբ» բառերը փոխարինել «գույքի դրամական արժեքը որոշվում է անկախ գնահատողի կողմից» բառերով:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության «հաշվապահական հաշվեկշռի կամ աուդիտորական վերստուգման տվյալներով» բառերը փոխարինել «անկախ գնահատողի կողմից» բառերով:
Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածի 4-րդ մասում «արժեքի սահմանումը» բառերը փոխարինել «արժեքի գնահատումը» բառերով, իսկ 2-րդ եւ 5-րդ մասերը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.
«2. Գույքի շուկայական արժեքը որոշվում է անկախ գնահատողի կողմից»:
«5. Ընկերության բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում այն որոշվում է անկախ գնահատողի կողմից:
Սույն կետով որոշվող հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքը չի կարող պակաս լինել այն գնից, որը հաշվարկվել է Ընկերության զուտ ակտիվների արժեքը հիմք ընդունելով»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
Ներկայացվող օրենքի նախագիծը ստրծվել է գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների անդամների հետ համատր: Սույն օրենքը ուղղված է գնահատման գործունեության եւ դրան վերաբերող հարաբերությունների, իրավունքների եւ պարտավորությունների կանոնակարգմանը եւ վերահսկողությանը:
Հայաստանում գնահատման գործունեությունը գտնվում է զարգացման սկզբնական փուլում: Փաստորեն, ներկայումս վերահսկվում է միայն անշարժ գույքի գնահատման ոլորտը (մասամբ):
Օրենքը կստրծի պատշաճ իրավական հիմքեր Հայաստանում արժեքի գնահատման, որպես առանձին մասնագիտության, առաջացման ր զարգացման համար: Մյուս կողմից գույքի գնահատումը ֆինանսական ր գործարարական արդյունավետ որոշումներ ընդունելու համակարգի անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է: Այն նպաստում է ռեսուրսների ր ակտիվների ազատ շարժին դեպի տնտեսության ավելի արդյունավետ ճյուղեր` դրանով իսկ աջակցելով կայուն տնտեսական աճին: Միաժամանակ միջազգային նորմերին համապատասխան գույքի գնահատման համակարգը կխթանի արտասահմանյան ներդրումների աճին:
Օրենքը կարող է բերել սեփականաշնորհման գործընթացում կատարվող չարաշահումների կրճատմանը, որովհետր այս գործընթացի օղակներից մեկը` սեփականաշնորհվող գույքի գնահատումը, կկատարվի անկախ գնահատողների միջոցով:
Օրենքի ընդունումը կաջակցի Հայաստանի ինտեգրմանը միջազգային տնտեսական համակարգին, կնպաստի արտասահմանյան ր ներքին ներդրումների աճին ր սեփականաշնորհման որոշ խնդիրների լուծմանը:
Օրենքը կազմված է 6 գլխից:
Առաջին գլուխը նվիրված է օրենքի կարգավորման ոլորտին, օրենքում բերված հիմնական հասկացությունների սահմանմանը, ինչպես նար գույքի գնահատման պարտադիր դեպքերին:
Երկրորդ գլխում բերված են գնահատողների ր պատվիրատուների իրավունքներն ու պարտականությունները:
Երրորդ գլուխը ներկայացնում է գնահատողների որակավորման ր սերտիֆիկացիայի կարգը:
Չորրորդ գլխում բերված են գնահատման մասնագիտական կազմակերպությունների լիցենզավորման առանձնահատկությունները; Վեցերորդ գլուխը պարունակում է անցումային դրույթներ:
Հայաստանում գործող գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների նախաձեռնությամբ օրենքի նախագիծը անցել է փորձաքննություն գնահատման ստանդարտների միջազգային կոմիտեի մասնագետ Ջ. Բադեսկուի կողմից: Միաժամանակ նրանց կողմից կատարվում է Գնահատման Միջազգային Ստանդարտների թարգմանություն անգլերենից հայերեն, որը թույլ կտա հետագայում ճանաչել դրանք որպես ազգային գնահատման ստանդարտների հիմք:
Օրենքի ճիշտ կիրառումը պահանջում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութունների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքներում:
Հինգերորդ գլուխը նվիրված է գնահատման գործունեության կարգավորմանը ր գնահատման հարցերով Դիտորդական խորհրդի եւ լիազորված մարմնի գործունեության ասպարեզներին: