Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0244-12.07.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԼԻԶԻՆԳԻ ՄԱՍԻՆ

Սույն Օրենքի նպատակներն են հանդիսանում լիզինգի, սեփականության իրավունքների պաշտպանության, ներդրումային գործընթացի մասնակիցների իրավունքների, ներդրումային արդյունավետության ապահովման հիման վրա ներդրումների ձեւերի զարգացումը:

Սույն Օրենքում սահմանված են լիզինգի իրավական եւ կազմակերպատնտեսական առանձնահատկությունները:

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն Օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

լիզինգ` լիզինգի պայմանագրի իրացման, այդ թվում` լիզինգի առարկայի ձեռքբերման հետ կապված առաջացող տնտեսական եւ իրավական հարաբերությունների ամբողջությունը.

լիզինգի պայմանագիր` պայամանագիր, որի համաձայն լիզինգատուն պարտավորվում է վարձավճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ (կամ) օգտագործմանը հանձնել առուվաճառքի պայմանագրով, լիզինգառուի որոշած վաճառողից (մատակարարից), որպես սեփականություն ձեռք բերված գույքը` շահույթի, եկամտի կամ այլ օգտակար արդյունքի ստացման նպատակներով.

լիզինգային գործունեություն` ձեռնարկատիրական գործունեության տեսակ, կապված սեփական միջոցների ներդրման եւ (կամ) լիզինգատուի ներգրաված միջոցների (ներդրումների) հետ` գույքի ձեռքբերման եւ այն լիզինգով տրամադրման համար.

լիզինգի ժամկետը` ժամկետ, որում, համաձայն լիզինգի պայամանագրի, լիզինգի առարկան տրամադրվում է լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը:  Ընդորում, լիզինգի պայամանագրի վաղաժամկետ լուծումը, լիզինգի առարկայի նկատմամաբ լիզինգատուի սեփականության իրավունքի պահպանման դեպքում, չի հանգեցնում լիզինգի ժամկետի փոփոխմանը:

Հոդված 2. Լիզինգի առարկան

1. Լիզինգի առարկան (օբյեկտը) ցանկացած շարժական եւ անշարժ գույքն է, որը վերաբերում է, ըստ սահմանված դասակարգման, հիմնական միջոցներին (ֆոնդերի) կամ օրենսդրության համաձայն ոչ նյութական ակտիվների առանձին խմբերին, բացի շուկաներում շրջանառության համար օրենսդրությամբ արգելվածների կամ որոնց համար սահամանված է շրջանառության հատուկ կարգ: Լիզինգի առարկա չի կարող լինել անձնական, ընտանեկան եւ կենցաղային կարիքների համար օգտագործվող գույքը:

2. Լիզինգի պայմանագրի դադարեցման կամ լուծման դեպքում լիզինգառուի սեփականություն մնացած լիզինգի առարկան կարող է լիզիգատուի կողմից օգտագործվել լիզինգով այլ լիզինգառուի հետագա փոխանցման համար:

Լիզինգի այդպիսի առարկայի հետագա փոխանցման դեպքում համարվում է, որ վաճառողի եւ լիզինգի առարկայի ընտրությունը կատարված է լիզինգատուի կողմից:

Հոդված 3. Լիզինգի սուբյեկտները

1.  Լիզինգի սուբյեկտներն են հանդիսանում.

լիզինգատուն` ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը լիզինգային գործունեության իրականացման  ընթացքում որպես սեփականություն ձեռք է բերում գույք եւ որպես լիզինգի առարկա այն տրամադրում է լիզինգառուին որոշակի վարձավճարով, որոշակի ժամկետով եւ լիզինգի պայմանագրով որոշված պայմաններով, ժամանակավոր տիրապետման եւ օգտագործման` լիզինգի պայմանագրի ավարտմամբ լիզինգի առարկայի նկատմամբ լիզինգառուին սեփականության իրավունքի փոխանցմամբ կամ առանց փոխանցման.

լիզիգառու` ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որը պարտավոր է ընդունել լիզինգի առարկան որոշակի վարձավճարով, որոշակի ժամկետով եւ լիզինգի պայմանագրով որոշված պայմաններով, ժամանակավոր տիրապետման եւ օգտագործման.

վաճառող (մատակարար)` ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որ լիզինգատուի հետ առուվաճառքի պայմանագրի պայմաններին համաձայն լիզինգատուին պայմանավորված ժամկետում վաճառում է լիզինգի առարկա հանդիսացող գույքը: Վաճառողը պարտավոր է լիզինգի առարկան լիզինգատուին կամ լիզինգառուին փոխանցել առուվաճառքի պայմանագրի պայմաններին համաձայն:

2. Լիզինգի ցանկացած սուբյեկտ կարող է լինել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ:

Հոդված 4. Լիզինգի ձեւերը եւ տեսակները

1. Լիզինգի հիմնական ձեւերն են հանդիսանում ներքին լիզինգը եւ միջազգային լիզինգը:

Ներքին լիզինգը լիզինգի այն ձեւ է, որը կապված է լիզինգի պայմանագրի իրացման հետ, որում լիզինգատուն եւ լիզինգառում հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեության սուբյեկտներ:

Միջազգային լիզինգը լիզինգի այն ձեւն է, որը կապված է լիզինգի պայմանագրի իրացման հետ, որում պայամանգրի կողմերից մեկը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեության սուբյեկտ:

2. Սույն օրենքով կարգավորվող լիզինգի տեսակներին են վերաբերվում ֆինանսական լիզինգը, օպերատիվ (գործառնական) լիզինգը, հետադարձ լիզինգը, երկրորդային լիզինգը, ենթալիզինգը:

Ֆինանսական լիզինգը լիզինգի տեսակ է, կապված լիզինգի պայմանագրի իրացման հետ, որում լիզինգավճարների կազմում ամորտիզացիոն վճարումների միջոցով լիզինգառուին է փոխհատուցվում լիզինգի առարկայի արժեքը` սկզբնական (վերկանգնողական) արժեքի ոչ պակաս 75%-ի չափով` անկախ նրանից, թե գործարքն ավարտված է լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի գնմամբ կամ լիզինգատուին դրա վերադարձմամբ:

Օպերատիվ (գործառնական) լիզինգը լիզինգի տեսակ է, որը կապված է լիզինգի պայմանագրի իրացման հետ, որի դեպքում, լիզինգի պայմանգրի ընթացքում, լիզինգավճարները լիզիգատուին լիզինգի առարկայի արժեքի ամորտիզացիոն վճարումների միջոցով ապահովում են փոխհատուցում սկզբնական (վերկանգնողական) արժեքի ոչ պակաս 40%-ի չափով: Լիզինգի պայմանագրի ավարտից հետո լիզինգառուն լիզինգատուին է վերադարձնում լիզինգի առարկան, որի արդյունքում այն կարող լիզինգով տրամադրվել բազմակի անգամ: Օպերատիվ լիզինգի պայմանագրի ժամկետի ավարտից հետո այն կարող է շարունակվել կամ լիզինգի առարկան ենթակա է վերադարձման լիզինգատուին եւ լիզինգի պայմանագրով կարող է լիզինգատուի կողմից կրկին տրամադրվել օգտագործման այլ լիզինգառուի:

Հետադարձ լիզինգը լիզինգի տեսակ է, որը կապված է լիզինգի պայմանգրի իրացման հետ, որի դեպքում լիզինգի առարկայի վաճառողը (մատակարարը) միաժամանակ հանդես է գալիս որպես լիզինգառու լիզինգային միեւնույն իրավահարաբերության շրջանակներում:

Երկրորդային լիզինգը լիզինգի տարատեսակ է, որի ժամանակ լիզինգատուի սեփականություն մնացած լիզինգի առարկան, լիզինգի պայմանագրի դադարեցման կամ խզման դեպքում, սույն օրենքի 2 հոդվածին համաձայն, փոխանցվում է այլ լիզինգառուի:

Ենթալիզինգը լիզինգի պայմանագրի տեսակ է, որի ժամանակ լիզինգառուն ենթալիզինգի պայմանագրի պայմաններին համաձայն վարձավճարով եւ ժամկետով, երրորդ կողմի տիրապետմանը եւ օգտագործմանն է փոխանցում (ըստ ենթալիզինգի պայմանագրի` ենթալիզինգառու) գույքը, որը նախկինում ստացվել է լիզինգատուից ըստ լիզինգի պայմանագրի եւ հանդիսանում է լիզինգի առարկա: Գույքը ենթալիզինգի հանձնման դեպքում վաճառողին պահանջի ներկայացման իրավունքն ըստ ենթալիզինգի պայմանագրի անցնում է ենթալիզինգառուին: Լիզինգի առարկայի ենթալիզինգով փոխանցման դեպքում պարտադիր է հանդիսանում լիզինգատուի գրավոր համաձայնությունը:

Ենթալիզինգի պայմանագիրը կնքվում է այն պայմաններով, որոնց դեպքում`

- ժամկետը, որով լիզինգի առարկան հանձնվում է տիրապետման եւ օգտագործման, չպետք է գերազանցի լիզինգի պայմանագրի ժամկետին.

- լիզինգատուն իրավունք ունի պահանջել ֆինանսական հաշվետվություն ենթալիզինգառուի վերաբերյալ.

- լիզինգատուն իրավունք ունի հսկողություն իրականացնել լիզինգի առարկայի օգտագործման նկատմամբ.

- լիզինգի առարկայի օգտագործման սահմանափակումները պետք է փոխանցվեն ենթալիզինգի պայմանագիր.

- լիզինգառուից չի հանվում լիզինգի պայմանագրով նախատեսված պատասխանատվությունը.

- լիզինգի պայմանագրի լուծումը լիզինգավճարները չմուծելու պատճառով ինքնաբերաբար հանգեցնում է ենթալիզինգի պայմանագրի լուծմանը.

- լիզինգի պայմանագրի հիման վրա լիզինգի առարկայի վերադարձման պահանջն ինքնաբերաբար հանգեցնում է ըստ ենթալիզինգի
պայմանագրի լիզինգի առարկայի վերադարձման պահանջին` անկախ ենթալիզինգառուի կողմից իր պարտավորությունների կատարումից.

- ենթալիզինգառուի իրավունքները չեն կարող դուրս գալ լիզինգառուի իրավունքների շրջանակներից, իսկ ենթալիզինգառուի պարտավորությունները պետք է հաշվի առնեն լիզինգառուի պարտավորությունները:

Լիզինգի պայմանագիրը, որի պայմանները չեն կատարվել լիզինգառուի կողմից, համարվում է վաղաժամկետ դադարեցված:

3. Լիզինգի պայմանագիրը կարող է ներառնել լրացուցիչ ծառայությունների տրամադրման եւ լրացուցիչ աշխատանքների իրականացման պայմաններ:

Լրացուցիչ ծառայությունները (աշխատանքները) ցանկացած տեսակի ծառայություններն (աշխատանքները) են, որոնք տրամադրվել են ինչպես մինչեւ լիզինգի առարկայի օգտագործման սկսվելը, այնպես էլ լիզինգառուի կողմից օգտագործման գործընթացում եւ անմիջականորեն առնչվում են լիզինգի պայմանագրի իրացման հետ:

Լրացուցիչ ծառայությունների (աշխատանքների) ցանկը, ծավալը եւ արժեքը որոշվում են կողմերի համաձայնությամբ:

ԳԼՈՒԽ II.

ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 5. Լիզինգի պայմանագրի մասնակիցների իրավունքները եւ պարտավորությունները

1. Լիզինգի պայմանագրի կողմերի իրավունքները եւ պարտավորությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, լիզինգի պայմանագրով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Լիզինգի իրականացման ժամանակ լիզինգառուն իրավասու է լիզինգի առարկայի վաճառողին անմիջականորեն ներկայացնել օրենսդրությամբ եւ վաճառողի ու լիզինգատուի միջեւ առուվաճառքի պայմանագրով սահմանված որակի եւ կոմպլեկտայնության, պարտավորության կատարման ժամկետների նկատմամբ եւ այլ պահանջներ:

Հոդված 5. Լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը

1. Լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված լիզինգի առարկան հանդիսանում է լիզինգատուի սեփականությունը:

2. Լիզինգի առարկայի տիրապետման եւ օգտագործման իրավունքն ամբողջ ծավալով անցնում է լիզինգառուին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 3. Լիզինգառուի տնօրինման իրավունքն ընդգրկում է լիզինգառուի տիրապետումից եւ օգտագործումից լիզինգի առարկայի ետ վերցնելը ՀՀ օրենսդրությամբ եւ լիզինգի պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Հոդված 7. Լիզինգատուի իրավունքների ապահովումը

1. Լիզինգառուի կողմից լիզինգի պայամանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալիս լիզինգավճարների երկու անգամից ավելի փոխանցումներ չկատարելու դեպքում դրանց դուրսգրումը լիզինգառուի հաշվից կատարվում է չվիճարկվող կարգով` լիզինգատուի կողմից բանկ կամ այլ վարկային կազմակերպություն, որտեղ բացված է լիզինգառուի հաշիվը, նրա հաշվից ժամկետանց լիզինգային վճարների գումարների սահմաններում դրամական միջոցների դուրսգրման կարգադրություն ուղարկելու ճանապարհով: Դրամական միջոցների չվիճարկվող դուրսգրումը լիզինգառուին չի զրկում դատարան դիմելու իրավունքից:

2. Լիզինգատուն իրավասու է պահանջել լիզինգի պայմանագրի վաղաժամկետ խզում եւ խելամիտ ժամկետում լիզինգառուի կողմից գույքի վերադարձնելը ՀՀ օրենսդրությամբ, սույն օրենքով եւ լիզինգի պայմանագրով նախատեսված դեպքերում: Այս դեպքում բոլոր ծախսերը, կապված գույքի վերադարձման, այդ թվում` ապամոնտաժման, ապահովագրության եւ փոխադրման հետ, կրում է լիզինգառուն:

3. Լիզինգատուն անվիճարկելիորեն լիզինգի առարկան վերադարձնելու իրավունք ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, հետեւյալ դեպքերում.

ա)եթե լիզինգի առարկայի օգտագործումը լիզինգառուի կողմից չի համապատասխանում լիզինգի պայմանագրի պայմաններին կամ լիզինգի առարկայի նշանակությանը.

բ) եթե լիզինգառուն սահմանափակում է լիզինգատուի մատչելիությունը լիզինգի առարկայի նկատմամբ.

գ) եթե լիզինգառուն իրար ետեւից երկու կամ ավելի անգամ լիզինգի պայմանգրով սահմանված ժամկետը լրանալիս չի մուծում լիզինգավճարները:

Լիզինգի առարկայի անվիճարկելի բռնագրավելն իրականացվում է ՀՀ օրենսդրության համաձայն հարկադիր կատարման կարգով:

Մինչեւ դատական կարգադրության կայացումը լիզինգատուի կողմից ներկայացվում են`

ա) դիմումը,

բ) լիզինգի պայմանագիրը,

դ) լիզինգի առարկայի հնարավոր բռնագրավման վերաբերյալ լիզինգառուին ուղարկված գրավոր նախազգուշացումը,

ե) լիզինգառուի կողմից լիզինգավճարների փաստացի մուծումները հաստատող փաստաթղթերը:

Լիզինգառուն իրավասու է, դատական կարգադրության ստացման օրվանից, տասնօրյա ժամկետում, կարգադրություն կայացրած դատարան ուղարկել առարկություններ` ընդդեմ լիզինգի առարկայի բռնագրավման հայտարարված պահանջի:

4. Լիզինգատուի իրական իրավունքները տարածվում են լիզինգառուի սնանկացման երաշխավորի, վարկատուի նկատմամբ: «Սնանկացման երաշխավոր» հասկացությունն ընդունվում է «Միջազգային ֆինանսական լիզինգի մասին» Օտտավայի կոնվենցիայի մեկնաբանությամբ:

Հոդված 8. Լիզինգի պայմանագրի բովանդակությունը

1. Լիզինգի պայմանագիրը, անկախ ժամկետից, կնքվում է գրավոր:

2. Լիզինգի պայմանագիրը պետք է պարունակի հետեւյալ էական պայմանները.

ա) լիզինգի առարկայի նկարագրությունը,

բ) լիզինգի առարկայի արժեքը,

գ) լիզինգառուին լիզինգի առարկայի հանձնման պայմանները եւ ժամկետը,

դ) լիզինգի ժամկետը,

ե) լիզինգավճարների չափը եւ հաճախականությունը,

զ) պայմանագրի գործողության ժամկետը:

Լիզինգի պայմանագրում այս տվյալների բացակայության դեպքում, լիզինգով տրամադրման ենթակա առարկայի պայմանը համարվում է չհամաձայնեցված կողմերի միջեւ, իսկ լիզինգի պայմանագիրը` անվավեր:

3. Լիզինգի պայմանագրի հիման վրա լիզինգատուն պարտավորվում է.

որպես սեփականություն ձեռք բերել որոշակի գույք` այն որոշակի վարձավճարի դիմաց, որոշակի ժամկետում, որոշակի պայմաններով որպես լիզինգի առարկա լիզինգառուին հանձնելու համար.

կատարել լիզինգի պայմանգրի բովանդակությունից բխող այլ պարտավորություններ:

4. Լիզինգի պայմանագրով լիզինգառուն պարտավորվում է.

ընդունել լիզինգի առարկան` նշված լիզինգի պայմանագրով նախատեսված կարգով.

լիզինգատուին մուծել լիզինգավճարներ այն կարգով եւ ժամկետներում, որոնք նախատեսված են լիզինգի պայմանագրով.

լիզինգի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո վերադարձնել լիզինգի առարկան, եթե այլ բան նախատեսված չէ նշված պայմանագրով կամ ձեռք բերել լիզինգի առարկան որպես սեփականություն առուվաճառքի կամ լիզինգի պայմանագրի հիման վրա.

կատարել լիզինգի պայմանգրի բովանդակությունից բխող այլ պարտավորություններ:

5. Լիզինգի պայմանագրում կարող են նախատեսվել հանգամանքներ, որոնք կողմերը համարում են պարտավորությունների անվիճարկելի եւ ակնհայտ խախտում եւ որոնք հանգեցնում են լիզինգի պայմանագրի գործողության դադարեցմանը եւ լիզինգի առարկայի բռնագրավմանը:

6. Եթե լիզինգի պայմանագիրը լիզինգառու մկատմամբ խաբեություն է պարունակում, անկախ այն հանգամանքից, թե լիզինգառուն ունի սարքավորումը գնելու իրավունք, թե հետագայում էլ պատրաստվում է օգտագործել` պարտավոր է այն վերադարձնել 9 հոդվածի 3 եւ 4 կետերում նշված պայմաններով:

7. Լիզինգի պայմանագիրը կարող է նախատեսել լիզինգի ժամկետի երկարաձգման կամ լիզինգի պայմանագրի պայմանների փոփոխության լիզինգառուի իրավունքը:

Հոդված 9. Լիզինգի պայմանագրի առարկայի ժամանակավոր տիրապետման եւ օգտագործման տրամադրելը, դրա սպասարկելը, վերադարձնելը եւ պահանջանքը

1. Լիզինգատուն պարտավոր է, լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան վիճակում եւ տվյալ գույքի նշանակությանը, լիզինգառուին հանձնել լիզինգի առարկա հանդիսացող գույքը:

2. Լիզինգի առարկան տրվում է լիզինգով դրա բոլոր պարագաներով եւ բոլոր փաստաթղթերով (տեխնիկական անձնագրով եւ մյուսներով), եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:

3. Լիզինգառուն իր հաշվին իրականացնում է լիզինգի առարկայի տեխնիկական սպասարկումը եւ ապահովում է դրա պահպանությունը, ինչպես նաեւ իրականացնում է լիզինգի առարկայի կապիտալ եւ ընթացիկ վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:

4. Լիզինգի պայմանագրի դադարեցման դեպքում լիզինգառուն պարտավոր է լիզինգատուին վերադարձնել լիզինգի առարկան այն վիճակում, որում այն ստացել է` հաշվի առած բնականոն մաշվածքը կամ լիզինգի պայմանագրով պայմանավորված մաշվածքը:

5. Եթե լիզինգառուն չի վերադարձրել լիզինգի առարկան կամ վերադարձրել է ոչ ժամանակին, լիզինգատուն իրավասու է պահանջել կատարել մուծումներ ժամկետանցի համար: Այն դեպքում, երբ նշված մուծումը չի ծածկում լիզինգատուին հասցված վնասները, նա կարող է պահանջել դրանց փոխհատուցում:

6. Այն դեպքում, եթե լիզինգի առարկայի ոչ ժամանակին վերադարձնելու համար նախատեսված է լիզինգատուի պարապուրդ, վնասները կարող են գանձվել լիզինգառուից ամբողջ գումարով` պարապուրդից ավելին, եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:

7. Լիզինգառուի կողմից կատարված լիզինգի առարկայի բաժանելի բարելավումները հանդիսանում են նրա սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:

8. Այն դեպքում, եթե լիզինգառուն լիզինգատուի գրավոր համաձայնությամբ, իր սեփական միջոցների հաշվին, իրականացրել է լիզինգի առարկայի անբաժանելի, առանց լիզինգի առարկային վնաս հասցնելու, բարելավումներ, լիզինգի պայմանագրի դադարեցումից հետո, լիզինգառուն այդպիսի բարելավումների արժեքի փոխհատուցման իրավունք ունի:

9. Այն դեպքում, եթե լիզինգառուն առանց լիզինգատուի գրավոր համաձայնության, իր սեփական միջոցների հաշվին, իրականացրել է, առանց լիզինգի առարկային վնաս հասցնելու լիզինգի առարկայի անբաժանելի բարելավումներ, եւ եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով, պայմանագրի դադարեցումից հետո, լիզինգառուն այդպիսի բարելավումների արժեքի փոխհատուցման իրավունք չունի:

Հոդված 10. Լիզինգի պայմանագրով իրավունքի զիջելը երրորդ անձերին եւ լիզինգի առարկայի գրավը

1. Լիզինգատուն կարող է լիզինգի պայմանագրով իր իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակի զիջել երրորդ անձին:

2. Լիզինգատուն, դրամական միջոցների ներգրման նպատակով, իրավունք ունի լիզինգի առարկան օգտագործել որպես գրավ:

3. Լիզինգատուն պարտավոր է նախազգուշացնել լիզինգառուին լիզինգի առարկայի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների մասին:

Հոդված 11. Լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը

1. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգի առարկան փոխանցվում է լիզինգառուի սեփականություն` լիզինգի պայմանագրի ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը` կողմերի համաձայնությամբ նախատեսված պայմաններով:

2. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգի առարկան փոխանցվում է լիզինգառուի սեփականություն` ետգնման գնով, լիզինգի պայմանագրի ժամկետի ավարտից հետո կամ մինչեւ դրա ավարտը` կողմերի համաձայնությամբ նախատեսված պայմաններով, սույն օրենքի 4 հոդվածի պահանջների կատարման դեպքում:

Հոդված 12. Գույքի (լիզինգի պայմանագրի առարկան) եւ դրա նկատմամբ  իրավունքի գրանցման կարգը

1. Լիզինգի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման:

2. Պետական մարմիններում գրանցման ենթակա լիզինգի առարկաները (տրանսպորտային միջոցներ, մեծ վտանգավորության սարքավորումները եւ լիզինգի այլ առարկաները), կողմերի համաձայնությամբ գրանցվում են լիզինգառուի կամ լիզինգատուի անունով:

3. Կողմերի համաձայնությամբ, լիզինգատուն իրավասու է լիազորել լիզինգառուին լիզինգի առարկայի գրանցումը լիզինգատուի անունով: Ընդորում, գրանցման փաստաթղթերում պարտադիր նշվում են տվյալներ գույքի սեփականատիրոջ եւ տիրապետողի (օգտագործողի) մասին: Պայմանագրի խզման եւ լիզինգատուի կողմից լիզինգի առարկայի բռնագրավման դեպքում, լիզինգատուի հայտարարությամբ գրանցում իրականացրած պետական մարմինները պարտավոր են չեղյալ համարել տիրապետողի (օգտագործողի) մասին գրառումը:

Հոդված 13. Լիզինգի առարկայի եւ ձեռնարկատիրական (ֆինանսական) ռիսկերի ապահովագրությունը

1. Լիզինգի առարկան ենթակա է պարտադիր ապահովագրության կորստի, պակասորդի կամ վնասվածքի ռիսկերից` վաճառողի կողմից առաքման պահից մինչեւ լիզինգի պայմանագրի ժամկետի ավարտման պահը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Որպես ապահովագրող եւ շահառու հանդես եկող կողմերը, ինչպես նաեւ լիզինգի առարկայի ապահովագրման ժամանակահատվածը որոշվում է լիզինգի պայմանագրով:

2. Ձեռնարկատիրական ռիսկի (ֆինանսական) ապահովագրությունն իրականացվում է համաձայն ՀՀ օրենսդրության:

Հոդված 14. Ռիսկերի բաշխումը լիզինգի պայմանագրի կողմերի միջեւ

1. Բոլոր տեսակի գույքային վնասից լիզինգի առարկայի պաշտպանության, ինչպես նաեւ ոչնչացման, կորստի, փչացման, հափշտակության, վաղաժամկետ վնասվածքի, նրա մոնտաժման ժամանակ թույլ տրված սխալի եւ այլ գույքային ռիսկերի հետ կապված պատասխանատվությունը, լիզինգի առարկայի փաստացի ստացման պահից կրում է լիզինգառուն, եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:

2. Լիզինգի առարկայի առուվաճառքի պայմանագրով վաճառողի պարտավորությունների չկատարման ռիսկը կրում է այն կողմը, որն ընտրել է վաճառողին,  եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:

3. Լիզինգի առարկայի անհամապատասխանության ռիսկը այդ առարկայի օգտագործման նպատակներին եւ դրա հետ կապված վնասները կրում է այն կողմը, որն ընտրել է լիզինգի առարկան,  եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:

Հոդված 15. Լիզինգի առարկայի նկատմամբ երրորդ անձանց բռնագանձում գործածելը

1. Լիզինգառուի պարտավորություններով լիզինգի առարկայի նկատմամբ չի կարող երրորդ անձի բռնագանձում գործածվել, այդ թվում այն դեպքերում, եթե լիզինգի առարկան գրանցված է լիզինգառուի անունով:

2. Երրորդ անձանց բռնագանձումները, գործածված լիզինգատուի գույքի նկատմամբ, կարող են վերագրվել միայն լիզինգատուի սեփականության իրավունքի տվյալ օբյեկտին լիզինգի առարկայի նկատմամբ: Լիզինգատուի, լիզինգի առարկայի նկատմամբ, իրավունքների ձեռք բերողին, բռնագանձման բավարարման արդյունքում, պարտադիր կարգով անցնում են ոչ միայն իրավունքները, այլ նաեւ լիզինգի պայմանագրով որոշված լիզինգատուի պարտավորությունները:

Հոդված 16. Լիզինգառուի պարտավորությունները լիզինգի առարկայի կորստի դեպքում

Լիզինգի առարկայի կորուստը կամ լիզինգի առարկայի գործառույթների կորուստը, անկախ լիզինգառուի մեղքի առկայության, լիզինգառուին չի ազատում լիզինգի պայմանագրի պարտավորություններից, եթե լիզինգի պայմանագրով այլ բան չի սահամանվել:

ԳԼՈՒԽ III.

ԼԻԶԻՆԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 17. Լիզինգի պայմանագրի արժեքը եւ ծառայությունների վճարումը

1.Լիզինգի պայմանագրի ընդհանուր գումարը ներառնում է լիզինգավճարների ընդհանուր գումարը, ինչպես նաեւ լիզինգի առարկայի հետգնման արժեքը, եթե լիզինգի պայմանագրով նախատեսված է լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին տվյալ պայմանագրի շրջանակներում:

Լիզինգի պայամանագրով լիզինգավճարների ընդհանուր գումարը իրենից ներկայացնում է լիզինգի պայմանագրի ժամկետի ընթացքում ժամանակահատվածների համար լիզինգավճարների հանրագումարը:

Լիզինգի պայամանագրով լիզինգավճարների ընդհանուր գումարը հաշվարկվում է հաշվի առած լիզինգի առարկայի արժեքի ամբողջ կամ գոյություն ունեցող մասի ամորտիզացիան, հաշվի առած արագացված ամորտիզացիայի կիրառման իրավունքը:

2. Որպես ժամանակահատվածի լիզինգավճար հասկացվում է լիզինգի պայմանագրով լիզինգատուի ծառայությունների արժեքը` պայամանագրի պայամաններով նախապես որոշված ժամանակահատվածում, լիզինգի ժամկետի ընթացքում, որի կազմում մտնում են լիզինգատուի ծախսերի փոխհատուցումը, կապված լիզինգի առարկայի ձեռք բերման եւ լիզինգառուին փոխանցման հետ կապված ծախսերի հետ, որն իրականացվում է ամորտիզացիայի հաշվարկման միջոցով, այլ ծախսերի փոխհատուցումը, կապված լիզինգային գործարքի հետ, ինչպես նաեւ լիզինգատուի եկամուտը:

Լիզինգավճարների չափը եւ լիզինգի ժամկետի ընթացքում ըստ ժամանակահատվածների բաշխման կարգը որոշվում է լիզինգի պայմանագրով` սույն օրենքի հաշվառմամբ:

Լիզինգառուին ծառայությունների տրամադրման սկսվելու պահը որոշվում է լիզինգի առարկան լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնման պահով:

3. Ըստ լիզինգի պայմանագրի վճարումները հասկացվում են այն գումարները, որոնք ենթակա են վճարման լիզինգառուին լիզինգի պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում, որոնց մեծությունը եւ ժամկետները, ինչպես նաեւ դրանց իրականացման եղանակը որոշվում են լիզինգի պայմանագրով` սույն օրենքի հաշվառմամաբ:

Եթե լիզինգառուն եւ լիզինգատուն լիզինգավճարների հաշվարկներն իրականացնում են լիզինգի առարկայի միջոցով արտադրվող արտադրանքով (բնեղեն արտահայտությամբ), ապա այդպիսի արտադրանքի նկատմամաբ գինը որոշվում է լիզինգի պայամանագրի կողմերի համաձայնությամբ:

Լիզինգառուի, լիզինգի պայամանագրով վճարումների, պարտավորություններն առաջանում են լիզինգի պայմանագրի ստորագրման պահից, եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:

4.Լիզինգառուի շահույթի հարկման նպատակով, հարկային օրենսդրությամբ լիզինգավճարները վերագրվում են  արտադրության եւ/կամ իրացման հետ կապված ծախսերին:

Հոդված 18. Լիզինգի պայմանագրի իրականացման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման կողմերի իրավունքը

1. Lիզինգատուները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիզինգային գործունեություն իրականացնելու համար, իրավունք ունեն ներգրավել իրավաբանական անձանց եւ/կամ ֆիզիկական անձանց (ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտների) միջոցները:

2. Լիզինգառուն  իրավունք ունի հանդես գալ որպես լիզինգատուի վարկատու, մեկ լիզինգային գործարքի շրջանակում, լիզինգի առարկայի ձեռքբերման եւ լիզինգառուին փոխանցման հետ կապված ծախսերի 30%-ից ոչ ավելի չափով:

Հոդված 19. Լիզինգի առարկայի արագացված ամորտիզացիայի կիրառման լիզինգի պայմանագրի կողմերի իրավունքը

1. Լիզինգի պայմանագրով լիզինգառուին հանձնված լիզինգի առարկան հաշվառվում է լիզինգատուի հաշվեկշռում` համաձայն ՀՀ օրենսդրության: Լիզինգի պայմանագրի կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, իրավունք ունեն կիրառել լիզինգի առարկայի արագացված ամորտիզացիա:

2. Ամորտիզացիոն հատկացումներ կատարում է լիզինգի պայմանագրի այն կողմը, որի հաշվեկշռում գտնվում է լիզինգի առարկան:

Հոդված 20. Լիզինգի սուբյեկտների կողմից իրականացվող միջազգայի գործառնությունների առանձնահատկությունները

1. ՀՀ տարածք լիզինգի առարկայի ներկրման կամ ՀՀ տարածքից արտահանման (ՀՀ մաքսային սահմանով տեղափոխում) ժամանակ մաքսավճարների բոլոր տեսակները հաշվարկվում են գույքի լրիվ մաքսային արժեքի նկատմամաբ:

Մաքսավճարների վճարումը կատարվում է.

լիզինգի առարկայի ներմուծման (արտահանման) պահին, գույքի մաքսային արժեքի վճարված գումարի նկատմամբ, որը հաստատվում է բանկային փաստաթղթերով.

հետագայում մաքսավճարների մուծումը կատարվում է միաժամանակ լիզինգավճարների հետ` լիզինգավճարների ստացման պահից 20 օրվա ընթացքում:

2. Սույն հոդվածով մաքսավճարների մուծման կարգը չի համարվում մաքսավճարների հետաձգում կամ ներդրումային հարկային վարկեր:

Հոդված 21. Մենաշնորհային գործունեության եւ ոչ բարեխիղճ մրցակցության կանխարգելումը, սահմանափակումը եւ կասեցումը

Լիզինգի ծառայությունների շուկայում մենաշնորհային գործունեության եւ ոչ բարեխիղճ մրցակցության կանխարգելումը, սահմանափակումը եւ կասեցումն ապահովվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից` համաձայն տնտեսական մրցակցության պաշտպանության ՀՀ օրենսդրության:

ԳԼՈՒԽ IV.

ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Լիզինգային գործունեության պետական աջակցության միջոցառումները

Լիզինգային կազմակերպությունների (լիզինգային ընկերությունների) գործունեության պետական աջակցության միջոցառումները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ եւ ՀՀ կառավարության որոշումներով եւ կարող են հանգել հետեւյալին.

որպես Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ եւ երկարաժամկետ տնտեսական զարգացման ծրագրի մաս, Հայաստանի Հանրապետությունում լիզինգային գործունեության զարգացման պետական ծրագրի մշակումը եւ իրականացումը.

պետական գույքի օգտագործմամբ գրավադրման հիմնադրամների ստեղծումը` լիզինգում բանկային ներդրումների ապահովման համար.

առանձին նպատակային ներդրումային-լիզինգային նախագծերում լիզինգային գործունեության ենթակառուցվածքի ստեղծման գործում պետական կապիտալի բաժնեմասի մասնակցությունը.

գիտատար բարձրտեխնոլոգիական սարքավորումների մշակման, արտադրության եւ օգտագործման ոլորտում պետական հովանավորության միջոցառումները.

լիզինգային նախագծերի իրականացման նպատակներով պետական բյուջեից ֆինանսավորումը եւ պետական երաշխիքների տրամադրումը, այդ թվում ոչ ռեզիդենտ ընկերությունների մասնակցությամբ.

լիզինգային նախագծերի իրականացման համար ներդրումային վարկերի տրամադրումը.

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բանկերին եւ մյուս վարկային հաստատություններին, լիզինգի պայամանգրի իրացման համար, ոչ պակաս երեք տարով, լիզինգի սուբյեկտներին վարկերի տրամադրումից ստացված շահույթի հարկումից ազատումը.

օրենսդրական կարգով լիզինգային ընկերություններին, նրանց գործունեության համար բարենպաստ տնտեսական պայմանների ստեղծման նպատակներով, հարկային եւ վարկային արտոնությունների տրամադրումը.

լիզինգային գործունեության մասնակիցների իրավական եւ գույքային շահերի պաշտպանությունն ապահովող նորմատիվային-իրավական հենքի ստեղծումը, զարգացումը, ձեւավորումը եւ կատարելագործումը.

գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում կամ մթերում իրականացնող լիզինգառուներին, լիզինգի պայամանագրով նախատեսված պայմաններով, արտադրանքի առաքմամբ լիզինգային վճարումների իրականացման իրավունքի տրամադրումը.

ագրոարդյունաբերական համալիրում լիզինգային գործառնությունների իրականացման ժամանակ տոհմային կենդանիների վերագրումը լիզինգի առարկային.

հայրենական մեքենաների եւ սարքավորումներ միջազգային լիզինգի իրականացման ժամանակ արտահանման պետական երաշխիքների հիմնադրամի ստեղծումը:

ԳԼՈՒԽ V.

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 23. Լիզինգի գործարքի նկատմամբ տեսչական իրավունքը

1. Լիզինգատուն իրավունք ունի իրականացնել վերահսկողություն լիզինգառուի կողմից լիզինգի պայմանագրի եւ մյուս ուղեկցող պայմանագրերի պայմանների պահպանման նկատմամբ:

2. Վերահսկողության նպատակները եւ կարգը համաձայնեցվում են լիզինգի պայմանագրում եւ այլ ուղեկցող պայմանագրերում, դրանց մասնակիցների միջեւ:

3. Լիզինգառուն պարտավոր է լիզինգատուին ապահովել ֆինանսական փաստաթղթերի եւ լիզինգի առարկայի մատչելիությունը:

Հոդված 24. Ֆինանսական հսկողության լիզինգատուի իրավունքը

1. Լիզինգատուն լիզինգառուի գործունեության նկատմամբ ֆինանսկան հսկողության իրավունք ունի այն մասով, որը վերաբերում է լիզինգի առարկային, լիզինգառուի ֆինանսական արդյունքների ձեւավորմանը եւ լիզինգառուի կողմից լիզինգի պայմանագրով պարտավորությունների կատարմանը:

2. Ֆինանսական հսկողության նպատակը եւ կարգը նախատեսվում են լիզինգի պայմանագրով:

3.Լիզինգատուն իրավունք ունի ֆինանսական հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ գրավոր հարցումներ ուղարկել լիզինգառուին, իսկ լիզինգառուն պարտավոր է բավարարել նման հարցումները:

ԳԼՈՒԽ VI.

ԵԶՐԱՓԱԿՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 25. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկաման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վեց ամսվա ընթացքում իր նորմատիվային ակտերը համապատասխանեցնել սույն օրենքին:

 ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Գնահատման գործունեության մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

Ներկայացվող օրենքի նախագիծը ստրծվել է գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների անդամների հետ համատր: Սույն օրենքը ուղղված է գնահատման գործունեության եւ դրան վերաբերող հարաբերությունների, իրավունքների եւ պարտավորությունների կանոնակարգմանը եւ վերահսկողությանը:

Հայաստանում գնահատման գործունեությունը գտնվում է զարգացման սկզբնական փուլում: Փաստորեն, ներկայումս վերահսկվում է միայն անշարժ գույքի գնահատման ոլորտը (մասամբ):

Օրենքը կստրծի պատշաճ իրավական հիմքեր Հայաստանում արժեքի գնահատման, որպես առանձին մասնագիտության, առաջացման ր զարգացման համար: Մյուս կողմից գույքի գնահատումը ֆինանսական ր գործարարական արդյունավետ որոշումներ ընդունելու համակարգի անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է: Այն նպաստում է ռեսուրսների ր ակտիվների ազատ շարժին դեպի տնտեսության ավելի արդյունավետ ճյուղեր` դրանով իսկ աջակցելով կայուն տնտեսական աճին: Միաժամանակ միջազգային նորմերին համապատասխան  գույքի գնահատման համակարգը կխթանի արտասահմանյան ներդրումների աճին:

Օրենքը կարող է բերել սեփականաշնորհման գործընթացում կատարվող չարաշահումների կրճատմանը, որովհետր այս գործընթացի օղակներից մեկը` սեփականաշնորհվող գույքի գնահատումը, կկատարվի անկախ գնահատողների միջոցով:

Օրենքի ընդունումը կաջակցի Հայաստանի ինտեգրմանը միջազգային տնտեսական համակարգին, կնպաստի արտասահմանյան ր ներքին ներդրումների աճին ր սեփականաշնորհման որոշ խնդիրների լուծմանը:

Օրենքը կազմված է 6 գլխից:

Առաջին գլուխը նվիրված է օրենքի կարգավորման ոլորտին, օրենքում բերված հիմնական հասկացությունների սահմանմանը, ինչպես նար գույքի գնահատման պարտադիր դեպքերին:

Երկրորդ գլխում բերված են գնահատողների ր պատվիրատուների իրավունքներն ու պարտականությունները:

Երրորդ գլուխը ներկայացնում է գնահատողների որակավորման ր սերտիֆիկացիայի կարգը:

Չորրորդ գլխում բերված են գնահատման մասնագիտական կազմակերպությունների լիցենզավորման առանձնահատկությունները;

Հինգերորդ գլուխը նվիրված է գնահատման գործունեության կարգավորմանը ր գնահատման հարցերով Դիտորդական խորհրդի եւ լիազորված մարմնի գործունեության ասպարեզներին:

Վեցերորդ գլուխը պարունակում է անցումային դրույթներ:

Հայաստանում գործող գնահատողների ինքնակառավարվող կազմակերպությունների նախաձեռնությամբ օրենքի նախագիծը անցել է փորձաքննություն գնահատման ստանդարտների միջազգային կոմիտեի մասնագետ Ջ. Բադեսկուի  կողմից: Միաժամանակ նրանց կողմից կատարվում է Գնահատման Միջազգային Ստանդարտների թարգմանություն անգլերենից հայերեն, որը թույլ կտա հետագայում ճանաչել դրանք որպես ազգային գնահատման ստանդարտների հիմք:

Օրենքի ճիշտ կիրառումը պահանջում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերութունների մասին», Հայաստանի Հանրապետության օրենքներում: