Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-031-19.07.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի, 2004 թվականի, ՀO-62-Ն), (այսուհետեւ օրենք) 3-րդ հոդվածի 14-րդ կետի «որակի գնահատում» բառերից առաջ լրացնել «ուսումնական հաստատության» բառերը, այնուհետեւ ինչպես տեքստում։։

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝

ա) 5-րդ կետի «դիպլոմների» բառից հետո լրացնել «, դրանց միջուկների» բառերը, այնուհետեւ ինչպես տեքստում։

բ) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«8) հայկական uփյուռքի համար, ինչպեu նաեւ հայագիտության զարգացման նպատակով մաuնագիտետների պատրաuտումը եւ որակավորման բարձրացումը:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«պետության պահանջներին համապատասխան` բարձրագույն եւ հետբուհական մաuնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին ֆինանuական աջակցության ապահովում.»

բ) 3-րդ մասի «հնարավորություն » բառը փոխարինել «իրավունք » բառով։

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասի 1-ին կետի «օտարերկրյա քաղաքացիների» բառերից հետո լրացնել «քաղաքացիություն չունեցող անձանց» բառերը։

բ) 4-րդ մասի «անապահով ուսանողներին» բառերից հետո լրացնել «անկախ ուսումնառության համակարգից ((անվճար, վճարովի, առանց տարեկետման իրավունքի)

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պա

«Հեռացումից հետո վերականգնված ուսանողը մուծում է վարձ՝ տվյալ տարվա համար սահմանված գումարի չափով եւ նրա հետ կնքում է նոր պայմանագիր։։

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությունից հանել «գիտական» բառը։

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի՝

ա) 4-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝

«4. Կրթությունն ընդհատած նախկին ուuանողն իրավունք ունի մինչեւ հինգ տարվա ընթացքում վերականգնվելու բարձրագույն ուuումնական հաuտատությունում՝ անկախ հեռացման պատճառից։

բ) 6-րդ մասի առաջին պարբեության «հաստատությունից հեռացնելը» բառերից հետոլրացնել « ՝ կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով։

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասության «կազմակերպության խորհուրդը» բառերը փոխարինել «կազմակերպության գիտական խորհուրդը» բառերով։

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «Մինչեւ» բառը փոխարինել «Ներառյալ» բառով։

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջմտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

Հիմնավորում

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի առաջադրման նպատակն է բարձրագույն կրթության բնագավառի օրենսդրության համապատասխանեցումը ՀՀ բարեփոխված սահմանադրության 39-րդ հոդվածի դրույթներին, ինչպես նաեւ օրենքի գործողության ընթացքում նկատված վրիպակներն ու թերությունների շտկումը։

Գործող կարգի համաձայն, ուսումնական տարվա արդյունքներով վճարովի համակարգից բարձր առաջադիմություն ունեցող եւ սոցիալակապես անապահով ուսանողները փոխադրվում են անվճար ուսուցման համակարգ։ Սակայն առանց տարեկետման իրավունքի սովորողների վրա այդ կարգը չի տարածվում։ Փոփոխությունը առաջարկում է ստեղծել հավասար պայմաններ վճարովի եւ առանց տարեկետման իրավունք ունեցող ուսանողների համար։

Օրենսդրական նախաձեռնությունը հստակեցնումէ նաեւ անձի կրթության իրավունքը վերականգնելու եւ ուսումնական հաստատությունների հետ ունեցած հարաբերությունները։

Ճշգրտվել են նաեւ մի շարք ձեւակերպումներ, որոնք առավել ստույգ եւ ընկալելի են դարձնում տվյալ օրենքների դրույթները։