Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀO-62-Ն, այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 14-րդ կետը եւ 22-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը «որակի գնահատում» բառերից առաջ լրացնել «ուսումնական հաստատության» բառերով։
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
ա) 5-րդ կետը «դիպլոմների» բառից հետո լրացնել «, դրանց ներդիրների» բառերով.
բ) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) հայկական uփյուռքի համար, ինչպեu նաեւ հայագիտության զարգացման նպատակով մաuնագետների պատրաuտումը եւ որակավորման բարձրացումը:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում՝
ա) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) պետության պահանջներին համապատասխան` բարձրագույն եւ հետբուհական մաuնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին ֆինանuական աջակցության ապահովում.».
բ) 3-րդ մասի «հնարավորություն» բառը փոխարինել «իրավունք» բառով։
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝
ա) 2-րդ մասի 1-ին կետը «օտարերկրյա քաղաքացիների» բառերից հետո լրացնել «, քաղաքացիություն չունեցող անձանց» բառերով.
բ) 4-րդ մասը «անապահով ուսանողներին» բառերից հետո լրացնել «անկախ ուսումնառության համակարգից (անվճար, վճարովի, վճարովի՝ առանց տարկետման իրավունքի), » բառերով։
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հեռացումից հետո վերականգնված ուսանողի ուսման վարձը հաշվարկվում է տվյալ տարվա համար սահմանված վարձավճարի չափով, եւ նրա հետ կնքվում է նոր պայմանագիր:»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի չորրորդ պարբերությունից հանել «գիտական» բառը։
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում՝
ա) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Կրթությունն ընդհատած նախկին սովորողն իրավունք ունի մինչեւ տասը տարվա ընթացքում վերականգնվելու բարձրագույն ուuումնական հաuտատությունում՝ անկախ հեռացման պատճառից։ ».
բ) 6-րդ մասի առաջին պարբերությունը «հաստատությունից հեռացնելը» բառերից հետո լրացնել « ՝ ներքին ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով» բառերով.
գ) 5-րդ մասի, 6-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերությունների եւ 7-րդ մասի «ուսանողը» բառը եւ դրա հոլովաձեւերը փոխարինել «սովորողը» բառով եւ համապատասխանաբար դրա հոլովաձեւերով։
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածում 4-րդ մասի վերջին նախադասության «կազմակերպության խորհուրդը» բառերը փոխարինել «կազմակերպության գիտական խորհուրդը» բառերով։
Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածում 2-րդ եւ 3-րդ մասերի «Մինչեւ» բառը փոխարինել «Ներառյալ» բառով։
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, իսկ 4-րդ հոդվածի «բ» կետը տարածվում է 2007 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։