Հոդված 1. «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին»: ՀՀ օրենքի /այսուհետեւ օրենք/ հոդված 5-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության բնակչության մեկ շնչի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմը, կառուցվածքը եւ արժեքը որոշվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական եւ սոցիալական համապատասխան նորմատիվների հիման վրա: Այդ աշխատանքին կառավարության սահմանած կարգով կարող է մասնակցել Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը:
Կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմը, կառուցվածքը եւ արժեքը հաստատում է կառավարությունը: Կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին կառավարության որոշումը ներառում է`
- կենսապահովման նվազագույն զամբյուղի կազմում ընդգրկվող ապրանքների եւ վճարովի ծառայությունների տեսականին.
- կենսապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկման նորմատիվները.
- կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքը եւ դրա ինդեքսավորման կարգը.
- կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի ներդրման ժամանակացույցը` տարեկան կտրվածքով.
Հոդված 2. Օրենքի հոդված 6-ի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի եւ բնակչության մեկ շնչի հաշվով կենսապահովման նվազագույն բյուջեի չափը /արժեքը/ հաստատում է կառավարությունը, որն արտացոլվում է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքում»:
Հոդված 3. օրենքի հոդված 7-ի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափը չի կարող պակաս լինել կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունից»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008թ. հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրինագծի ընդունումը պայմանավորված է բնակչության սոցիալական հիմնախնդիրները առարկայական ձեւով լուծելու անհրաժեշտությամբ: