Հոդված 1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Պետական հանրակրթական դպրոցների սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտներին (1-10 դասարան) պետությունը, պետական բյուջեի միջոցների հաշվին, անվճար ապահովում է համապատասխան կրթական ծրագրերով նախատեսված դասագրքերով։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008թ. հունվարի 1-ից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրինագծի ընդունման անհարժեշտությունը բխում է Սահմանադրության 39 հոդվածի այն դրույթից, որ «միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է»: