Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-035-20.07.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի  (24 հունիսի 1997թվականի, ՀՕ-137, այսուհետ՝ օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ կետում՝  «վարչական մաս»  բառերից հետո լրացնել «բացառությամբ 28.1-րդ հոդվածի 2-րդ կետի «գ)» ենթակետի :

Հոդված 2. Օրենքի 28.1-րդ հոդվածի I մասի 2-րդ կետը լրացնել «գ)» ենթակետով`

«գ) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար ավագանու որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներգրավող (տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով) համայնքի ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցները:»

Հոդված 3.  Օրենքի 28.2-րդ հոդվածի II մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ նոր կետով՝

«3. Վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով՝ ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացումներ»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով:

1997 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ համայնքի բյուջեի ֆոնդային  մասի միջոցները  (այդ թվում՝ ֆոնդային բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները) չեն կարող փոխանցվել համայնքի բյուջեի վարչական մաս:

Սակայն համայնքների բյուջեների վարչական մասում բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջանում են դեֆիցիտներ (պակասուրդներ), որոնց ֆինանսավորման համար համայնքների բյուջեներին հնարավորություն չի լինում բյուջետային փոխատվություններ տրամադրել պետական կամ այլ համայնքների բյուջեներից:

Միեւնույն ժամանակ, նույն համայնքների բյուջեների ֆոնդային մասում բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում առաջանում են ժամանակավոր ազատ ֆինանսական միջոցներ:

Համայնքների ղեկավարները բազմիցս դիմել են ՀՀ տարածքային կառավարման նախարարություն՝ աջակցելու (կամ թույլ տալու) նշված ժամանակավոր ազատ ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի բյուջեի վարչական մաս, սակայն սույն բյուջետային փոխատվության տրամադրումը սահմանված չէ օրենքով: