Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-035-20.07.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի  (24 հունիսի 1997թվականի, ՀՕ-137, այսուհետ՝ օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ կետում՝  «վարչական մաս»  բառերից հետո լրացնել «բացառությամբ 28.1-րդ հոդվածի 2-րդ կետի «գ)» ենթակետի:

Հոդված 2. Օրենքի 28.1-րդ հոդվածի I մասի 2-րդ կետը լրացնել «գ)» ենթակետով`

«գ) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում վարչական բյուջեում առաջացող դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման համար ավագանու որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներգրավող (տվյալ բյուջետային տարում ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով) համայնքի ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցները:»

Հոդված 3. Օրենքի 28.2-րդ հոդվածի II մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ նոր կետով՝

«3. Վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով՝ ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացումներ»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: