Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-037-23.07.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հանել «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի առաջին կետի «կամ կազմակերպության» բառերը, առաջին մասը խմբագրել հետեւյալ բովանդակությամբ.

«1. Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականությունը կարող է օտարվել հօգուտ պետության կամ համայնքի (այսուհետ` ձեռքբերող) »:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի երրորդ պարբերության, որում նշված է. «Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ»:

Ըստ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի» 6-րդ հոդվածի համաձայն կազմակերպության շահը նույնպես կարող է համարվել բացառիկ եւ գերակա, ակնհայտ է, որ օրենքի այս դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

Ուստի «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը նպատակ է հետապնդում սեփականության օտարումն իրականացնել բացառապես պետության եւ հասարակության բացառիկ գերակա շահի առկայության դեպքում: