Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-039-23.07.2007-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն  օրենքով  կարգավորվում  են  Հայաստանի  Հանրապետությունում  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության ու  փոխներարկման  գործընթացների որակի  եւ անվտանգության ապահովման  կազմակերպական, բժշկական,  տնտեսական, իրավական  եւ ֆինանսական  խնդիրները, դոնորի եւ ռեցիպիենտի իրավունքներն ու պարտականությունները, կանոնակարգվում արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության  զարգացման  հետ  կապված  հարաբերությունները:

Հոդված 1. Հայաստանի  Հանրապետության օրենսդրությունը  մարդու արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման  բնագավառում

Մարդու արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում  են  Հայաստանի  Հանրապետության  Սահմանադրությամբ,   սույն  օրենքով,  սույն  օրենքին  համապատասծան  ընդունված  իրավական  ակտերով,  ինչպես  նաեւ  Հայաստանի  Հանրապետության   միջազգային  պայմանագրերով:

Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված  են օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը

Հոդված 2. Սույն  օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ  իմաստները `

մարդու արյուն - մարդու օրգանիզմի շարակցական հյուսվածքի տարբերակներից մեկը, որը  բաղկացած է բջջային տարրերից եւ պլազմայից

արյան  բաղադրամաս    - ֆիզիկական  մեթոդներով  արյունից  անջատված  նրա  ցանկացած  մաս (ներառյալ ցողունային բջիջներ)

արյան  պատրաստուկներ - արյան  բաղադրամասերից  ստացված  մեկ  կամ  մի  քանի  կենսաբանական  նյութեր  դեղամիջոցի  ձեւով

արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնոր -սահմանված  կարգով  բժշկական  հետազոտություն  անցած, 18 տարին  լրացած  քաղաքացի,  որը  հանձնում  է  արյուն  կամ  դրա  բաղադրամասեր

դոնացիա - մարդու   արյան  կամ  դրա  բաղադրամասերի  հանձման  հետ  կապված  բժշկական  գործողությունների  ամբողջություն

մարդու արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորություն - դոնորի  ցանկությամբ  կատարվող  կամավոր  դոնացիա /այսուհետեւ «արյան  դոնորություն»/

դոնորի  իմունացում - հատուկ  ախտորոշիչ  կամ  բուժական  հատկություններով  օժտված   արյան  բաղադրամասեր  ստանալու  նպատակով  օտար  հակածնի  ներարկում  դոնորին

ռեցիպինտ - բուժական  նպատակով  արյան  բաղադրամասեր  ստացող  անձ

փոխներարկաբան - արյան դոնորության եւ փոխներարկման բոլոր փուլերի համար  պատասխանատու  բժիշկ,  որն  ունի  համապատասխան մասնագիտական որակավորում

փոխներարկում - ռեցիպիենտին  այլ  մարդու  արյան  բաղադրամասերի  ներարկման  ձեւով  փոխպատվաստման  հետ  կապված  բժշկական  գործողությունների  ամբողջություն

փոխներարկումային  բարդություններ - ցանկացած բարդություն, որն առաջանում է ռեցիպիենտի մոտ` կապված  արյան բաղադրամասերի  ներարկման  հետ

փոխներարկումային  բուժօգնություն - հիվանդին  բուժական  նպատակով  փոխներարկման  իրականացում

արյան  ծառայություն - համապատասխան  կարգով  լիցենզավորված  մասնագիտացված բուժհաստատություն կամ  դրա  ստորաբաժանում /անկախ   կազմակերպական-իրավական   ձեւից/,  որն  իրականացնում  է  արյան  հավաքման, բաղադրամասերի  բաժանման,  պատրաստուկների  արտադրման,  պահպանման  եւ  բուժհաստատություններին  տրամադրման  բոլոր  փուլերը`  ապահովելով  դոնորական  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  որակը  եւ  անվտանգությունը:

Հոդված 3. Սույն  օրենքի  գործունեության  ոլորտը

Սույն  օրենքը  տարածվում  է  Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիների, Հայաստանի  Հանրապետության  տարածքում  գտնվող  օտարերկրյա  քաղաքացիների  եւ  քաղաքացիություն   չունեցող  անձանց,  ինչպես  նաեւ Հայաստանի  Հանրապետության տարածքում   գործող  բուժհաստատությունների,  կազմակերպությունների  վրա  /անկախ   կազմակերպական-իրավական   ձեւից/:

Հոդված 4. Մարդու  արյան  կամ  դրա  բաղադրամասերի դոնորության  եւ  փոխներարկման  բնագավառում   պետական  քաղաքականության  նպատակները եւ խնդիրները

Մարդու արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության  եւ  փոխներարկման  բնագավառում   պետական  քաղաքականության  նպատակներն  են,

ա/ Հայաստանի  Հանրապետության տարածքում   գործող  բուժհաստատությունների  համար /անկախ կազմակերպական-իրավական ձեւից/ արյան կամ դրա բաղադրամասերի անհրաժեշտ պաշարների ապահովումը

բ/ Հայաստանի  Հանրապետության տարածքում   գործող  բուժհաստատություններում /անկախ   կազմակերպական-իրավական   ձեւից/  ցուցաբերվող  փոխներարկումային  բուժօգնության  որակի  եւ  անվտանգության   ապահովումը` շնորհիվ  հետեւյալ  նախադրյալների  ներդրման.

1. մարդու արյան հավաքման գործընթացի աստիճանաբար փոխանցում շահույթ չհետապնդող կազմակերպություններին,

2. արյան հավաքման աստիճանաբար անցում միայն անվարձահատույց, կամավոր,  մշտական  դոնորներից,

3. մարդու  արյան  հավաքման  եւ  փոխներարկման  գործընթացների  վերահսկողության  սահմանում

դ/ Հայաստանի Հանրապետությունում հիվանդներին արյան պատրաստուկներով ապահովման խնդրի լուծումը

Հոդված 5. Մարդու արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության հիմնական սկզբունքները

Մարդու արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորությունը  կամավոր  ակտ է:  Այն   կարող  է  լինել  անհատույց  եւ  փոխհատուցվող:  Փոխհատուցումը  դոնորին  տրամադրվում  է  արյունատվությունից  հետո  դոնորի  ծախսերի /սննդի, տրանսպորտի/  հատուցման  նպատակով:

Դոնորին  տրվող  փոխհատուցման  չափը  սահմանում  է  Հայաստանի  Հանրապետության  կառավարության լիազոր մարմինը:

Բուժական  նպատակով  օգտագործվող  արյունը  կամ  դրա  բաղադրամասերը  կարող  են  ստացվել  միայն  մարդուց, նրա   տեղեկացված   համաձայնությամբ` ըստ Հայաստանի  Հանրապետության   կառավարության  կողմից  սահմանված կարգի: Արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնոր կարող  է լինել 18  տարին  լրացած,  սահմանված  կարգով  բժշկական  հետազոտություն  անցած ցանկացած քաղաքացի:  18  տարին  չլրացած  անձը  կարող   է  դոնոր  հանդիսանալ  միայն  բացառիկ  դեպքերում, անչափահասի  օրինական  ներկայացուցիչի կողմից տրված գրավոր  համաձայնությամբ  եւ   փողներարկաբանի  թույլտվությամբ,  ըստ Հայաստանի Հանրապետության   կառավարության կողմից սահմանված կարգի:

Դոնորից արյուն  կամ  դրա  բաղադրամասեր  կարելի  է  ստանալ   միայն  այն  դեպքում,  երբ  դա  չի  վնասում  դոնորի առողջությանը:  Դոնացիան   չի  կարելի   իրականացնել   արյան  դոնորության   ժամանակավոր  եւ  մշտական  հակացուցումների Հայաստանի  Հանրապետության  կառավարության լիազորված  մարմինի   կողմից  հաստատված  ցանկում   նշված  վիճակների   առկայության   դեպքում:

Հոդված 6. Մարդու  արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության եւ ցուցաբերվող փոխներարկումային բուժօգնության զարգացման պետական ծրագրերը

Արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության եւ ցուցաբերվող փոխներարկումային բուժօգնության զարգացման պետական ծրագրերն ընդունվում  եւ  հաստատվում են  Հայաստանի  Հանրապետության կառավարության  կողմից:

Հոդված 7. Մարդու  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության եւ ցուցաբերվող փոխներարկումային բուժօգնության  զարգացման  ծրագրերի  ֆինանսավորումը

Հայաստանի  Հանրապետության  տարածքում  մարդու  արյան  կամ դրա  բաղադրամասերի  դոնորության եւ ցուցաբերվող փոխներարկումային բուժօգնության զարգացման  ծրագրերի ֆինանսավորումը  դիտվում  է  որպես  առաջնային`  ելնելով  կյանքի  եւ  առողջության   անվտանգության  երաշխիքների  ապահովման   անհրաժեշտությունից:

Ծրագրերի   իրականացման  համար անհրաժեշտ ֆինանսավորման  աղբյուրներն  են  հանդիսանում`
 

Հոդված  8. Մարդու  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության  եւ  փոխներարկման  բնագավառում  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  իրավասությունները

Արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության  եւ  փոխներարկման  բնագավառում  կառավարության  իրավասությունն  է`

1. արյան  ծառայության  բնագավառում  միասնական  պետական  քաղաքականության  իրականացման  ապահովում  եւ  արյան  ծառայության  համակարգի  զարգացման  գերակայությունների  որոշում,

2. Արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության եւ ցուցաբերվող փոխներարկումային բուժօգնության զարգացման պետական ծրագրերի հաստատում  ու  իրականացում,

3. դոնորին տրվող ֆինանսական փոխհատուցման կարգի հաստատում, չափի որոշում,

4. «Հայաստանի   Հանրապետության  Պատվավոր  դոնոր»  կոչմանն  արժանի  դոնորների  ընտրության  կարգի  հաստատում  եւ  այդ  կարգավիճակով  պայմանավորված   լրացուցիչ  արտոնությունների  սահմանում,

5. արտակարգ  իրավիճակներում  արյան  բաղադրամասերի,  պատրաստուկների  ներմուծման  եւ  արտահանման  կարգի  հաստատում

6. արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության  եւ  փոխներարկման  արտաքին  հսկողության  կարգի  հաստատում,

7. արյան  բաղադրամասերի  արտահանման  կարգի  հաստատում,

8. վաճառքի  նպատակով  արյան  պատրաստուկների  արտահանման  կարգի  հաստատում,

9. անվարձահատույց  կամավոր  դոնորության  քարոզչության  եղանակների  որոշում:

Հոդված 9. Արյան  դոնորության  եւ  փոխներարկման  բնագավառում  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  կողմից  լիազոր  մարմինը  իրավասությունները

Արյան  դոնորության  եւ  փոխներարկման  բնագավառում  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  կողմից  լիազոր  մարմինը  հաստատում  է.

1. մշակում եւ կառավարությանն հաստատմանն է ներկայացնում   արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության եւ ցուցաբերվող փոխներարկումային բուժօգնության զարգացման պետական ծրագրերը

2. դոնացիան  բացառող  հիվանդությունների    ցանկը

3. դոնորի  տեղեկացված  համաձայնության  ձեւը  եւ  այդ  համաձայնությամբ  արյուն  կամ  արյան  բաղադրամասեր  հանձնելու  կարգը

4. դոնորի  տեղեկացված  համաձայնությամբ  ցանկացած  օտար  հակածնով  իմունացման  իրականացման  կարգըշ

5. ռեցիպիենտի  տեղեկացված  համաձայնությամբ  նրան  սեփական  արյան  բաղադրամասերի  ներարկման  կարգը

6. ռեցիպիենտի տեղեկացված համաձայնությամբ փոխներարկում  իրականացնելու  կարգը

7. բժշկական  ցուցումներով  փոխներարկման  անհրաժեշտության  եւ տեղեկացված  համաձայնություն  ստանալու   հնրավորության  բացակայության  դեպքում, փոխներարկում  իրականացնելու  կարգը

8. արյան  բաղադրամասերի  փոխներարկման  հետ  կապված  հնարավոր  բարդությունների  առաջացման  հմասին  ռեցիպիենտին   տրամադրվող  տեղեկատվության  ձեւը  եւ  կարգը

9.  արյան  բաղադրամասերի /ներառյալ ցողունային բջիջների/

9ա/ փոխներարկման  ցուցումները

9բ/ փոխներարկմանը  նախապատրաստման  կարգը

9գ/ փոխներարկման իրականացման  կարգը

10. Հայաստանի  Հանրապետության  տարածքում  գործող  Արյան  Ծառայության  աշխատանքների  կազմակերպման  կարգը

11. Հայաստանի  Հանրապետության  տարածքում  գործող  բուժհաստատություն-ներում իրականացվող  փոխներարկումային  բուժօգնության   կարգը

12. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող  բուժհաստատությունների  եւ Արյան  Ծառայության /անկախ  կազմակերպական-իրավական  ձեւից/  ստորաբաժանումների միջեւ արյան բաղադրամասերի  փոխանակման  եւ  փոխհատուցման  կարգը,

13.Հայաստանի Հանրապետության տարածքում  գործող  բուժհաստատությունների  ապահովման  համար  անհրաժեշտ  արյան  բաղադրամասերի  տարեկան  քանակի  որոշում, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում  Արյան  Ծառայության  աշխատանքների  կազմակերպմանն անհրաժեշտ  միջոցների  անվանացանկի  եւ  ծավալների  որոշում,

14. փոխներարկաբանի

14ա/ աշխատանքային  գործունեության  կարգը

14բ/ պարտականությունները

14գ/ իրավունքները

15. արտակարգ  իրավիճակներում  արյան  դոնորությունը  կազմակերպելու  համար  անհրաժեշտ  միջոցների  անվանացանկը,  քանակությունները  եւ   Արյան  Ծառայության  աշխատանքների  կազմակերպման  կարգը

Հոդված 10. Մարդու  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակերպման,  պրոպագանդման  եւ  զարգացման  գործում  պետական   կառավարման  մարմինների  պարտականությունները.

Պետական   կառավարման  մարմիններն  իրենց  իրավասությունների  սահմաններում  նպաստում  են  մարդու արյան կամ դրա բաղադրամասերի  դոնորության  պրոպագանդման,  զարգացման  եւ  կազմակերպման, մարդու  արյան կամ դրա  բաղադրամասերի հավաքագրման, մշակման  ու պահպանման  գործառույթներն  իրականացնող  հիմնարկների  ֆինանսական  եւ  նյութատեխնիկական  ապահովման, դոնորներին տրված իրավունքների  եւ արտոնությունների  պահպանման  պետական  ծրագրերի  իրականացմանը:

Հոդված 11. Պետական կառավարման  եւ տեղական  ինքնակառավարման  մարմինների ղեկավարների   պարտականությունները մարդու  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորությանն  աջակցելու  բնագավառում

Մարդու  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակերպման  ժամանակ պետական կառավարման  եւ  տեղական  ինքնակառավարման    մարմինների  ղեկավարները \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\անկախ  կազմակերպական-իրավական  ձեւից\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\, զորամասերի  հրամանատարները  պարտավոր  են`

1. աջակցել   պետական  կառավարման  եւ  տեղական  ինքնակառավարման  մարմինների   ենթակայության  տակ  գտնվող   առողջապահական  հաստատությունների  հետ,  քաղաքացիներին  դոնորության  մեջ  ներգրավելու  եւ  տեղերում  արյան  դոնորություն  կազմակերպելու   գործում:

2. նախատեսված  օրը  դոնորին  անարգել  արձակել աշխատանքից  կամ  ուսման  վայրից`   ստուգման  կամ  արյուն  հանձնելու  նպատակով

3. արյուն  վերցնելու  նպատակով տրամադրել  անվարձահատույց  տարածք

Հոդված 12. Հասարակական կազմակերպությունների եւ միավորումների  մասնակցությունը  արյան  կամ   դրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակերպմանն  ու  պրոպագանդմանը

Հայաստանի  Հանրապետությունում  գործող  Կարմիր  Խաչի  եւ  այլ  հասարակական  կազմակերպությունները, որոնց  կանոնադրությամբ  նախատեսվում է աջակցություն  ցուցաբերել  բնակչության առողջության   պահպանմանը, պետական  կառավարման  եւ  տեղական  ինքնակառավարման  մարմինների  հետ  համատեղ  մասնակցում  են արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության  կազմակերպմանը,  զարգացմանը, ֆինանսավորմանը,   ինչպես  նաեւ  բուժական  նպատակներով  մարդու  արյան  կամ  դրա  բաղադրամասերի   կամավոր  եւ  անհատույց  հանձման  քարոզչությանը:

Հոդված 13. Դոնորի  իրավունքների  պետական  պաշտպանությունը:

Դոնորն  իրավունք  ունի`

- Մինչեւ դոնացիան տեղեկություն  ստանալ  դոնորության  գործընթացի,  դոնացիայի  հետ  կապված  հնարավոր  բարդությունների,  դոնորական արյան հետազոտման կարգի, դոնորի իրավունքների,  պարտականությունների  եւ  արտոնությունների  վերաբերյալ :

-  Դոնացիայից  առաջ  Հայաստանի  Հանրապետության  կառավարության լիազոր մարմնի կողմից  սահմանված  կարգի  համաձայն  ենթարկվել  անվճար  բժշկական  հետազոտման    եւ  իր  առողջական վիճակի  վերաբերյալ  ստանալ համապատասխան տեղեկանք:  Նշված  գործընթացն   իրականացվում  է  Արյան  Ծառայության միջոցների հաշվին:

- Դոնացիայից  ինքնաբացարկ,  ինչպես  նաեւ  դոնացիայից  հետո  արյունը  կամ  դրա  բաղադրամասերը  օգտագործման  համար  ոչ  պիտանի  հայտարարելու` առանց  պատճառների  պարզաբանման:

- Հայաստանի  Հանրապետության օենսդրությամբ սահմանված կարգով, դոնացիան  իրականացնող  կազմակերպության  միջոցների  հաշվին, ստանալ  դոնացիայի   ժամանակ իր  առողջությանը  հասցված վնասի փոխհատուցում \\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ներառյալ նաեւ բժշկական  հետազոտման, բուժման,  աշխատանքային  եւ  մասնագիտական  վերականգնողական  ծախսերը\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\:

- Արյան  Ծառայությունից   պահանջել իր  կողմից  կատարած դոնացիայի  վերաբերյալ  տեղեկատվության   գաղտնիության  ապահովում,  բացառությամբ   նրա  վարակակրության  մասին  համապատասխան  կարգով  սահմանված  տեղեկատվության  տրամադրման

Հոդված 14. Դոնորին  տրվող  արտոնությունները

Դոնորին  տրվող  արտոնություններն են.

- դոնորն  արյուն  հանձնելու,  ինչպես  նաեւ  բժշկական  հետազոտում  անցնելու  օրերին  ազատ  է  արձակվում  ուսման  վայրից  այդ  օրերի  դիմաց  պահպանելով նրա  միջին աշխատավարձը

- զինծառայող  դոնորն   արյուն  հանձնելու  օրը  ազատվում  է պարեկային ծառայողական  պարտականությունների  կատարումից:

 - արյուն  հանձնելու  հաջորդ օրը  դոնորին  տրամադրվում  է  հանգստյան օր, պահպանելով  միջին  աշխատավարձը: Դոնորի  ցանկությամբ  այդ  օրը  կարող  է  միացվել  հասանելիք  հերթական  արձակուրդին  կամ  օգտագործվել  առանձին

- դոնորի  արձակուրդում  գտնվելու,  հանգստյան  կամ  տոնական  օրերին  արյուն  հանձնելու  դեպքում,  նրան   իր  ցանկությամբ, տրամադրվում  է  այլ  հանգստյան  օր

- արյուն  հանձնելու  օրը  դոնորին  տրամադրվում  է  անվճար  սնունդ  դոնացիան  կազմակերպող  հաստատության  միջոցների   հաշվին:

Հոդված 15. «Հայաստանի  Հանրապետության  Պատվավոր  դոնոր»

«Հայաստանի   Հանրապետության  Պատվավոր  դոնոր»   կոչմանն  արժանանալու  համար  հիմք  է  հանդիսանում  անհատույց,  մշտական  կամավոր  դոնորի  կողմից  հանձնվածհանձնված արյան  քանակը` համաձայն Հայաստանի  Հանրապետության սահմանված կարգի:

«Հայաստանի  Հանրապետության  Պատվավոր   դոնոր»  կոչմանն  արժանացած  անձին  լրացուցիչ   արտոնություններ  սահմանվում  են  Հայաստանի  Հանրապետության  կառավարության   կողմից  հաստատված   կարգի  համաձայն:

Հոդված 16. Դոնորի  պարտականությունները

Քաղաքացին, որը  ցանկանում է  դառնալ  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնոր, պարտավոր  է հայտնել  իրեն  հայտնի  տեղեկություններ իր  նախկինում  կրած  եւ  առկա հիվանդությունների, թմրամիջոցների  օգտագործման  եւ  այլ  վիճակների   մասին,  որոնք  կարող  են  բացառել  դոնացիան: Անձը, որը  թաքցրել  կամ  աղավաղել  է  կրած  եւ  առկա  հիվանդությունների  վերաբերյալ  տեղեկությունները  եւ  այդ  պատճառով  վնաս  է  հասցրել  ռեցիպիենտի առողջությանը, պատասխանատվություն է կրում օրենքով  սահմանված  կարգով

Հոդված 17. Մարդու  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  հավաքագրում, մշակում  եւ  պահպանում  իրականացնող  բժշկական  հաստատությունները

Մարդու  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  հավաքագրման, մշակման  եւ  պահպանման  գործընթացը  իրականացնում  են   մասնագիտացված կենտրոնները, կայանները,  արյան  փոխներարկման  բաժանմունքները

Հոդված 18. Դոնորական  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  որակի,  անվտանգության  եւ  փոխներարկումային  բուժօգնության հսկողությունը

Արյան  ծառայության  կողմից  ստացվող  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  որակի,  անվտանգության  եւ  փոխներարկումային  մակարդակի  պետական  արտաքին հսկողությունն  իրականացնում  է  կառավարության  կողմից  լիազորված  մարմինը,  Հայաստանի  Հանրապետության    կառավարության  կողմից  սահմանված  կարգի  համաձայն:

Արյան  կամ  դրա  բաղադրամասերի  որակի,  անվտանգության  եւ  փոխներարկումային   մակարդակի  ներքին  հսկողությունն  իրականացվում  է  Արյան  ծառայության  եւ  տվյալ բուժհաստատության  փոխներարկաբանների  կողմից   ըստ  Հայաստանի  Հանրապետության    կառավարության  լիազոր մարմնի կողմից  հաստատված  կարգի:

Հոդված 19. Բուժհաստատությունների ղեկավարների  պատասխանատվությունը մարդու  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության կազմակերպման գործում

Բուժհաստատությունների  ղեկավարներն,  օրենքով  սահմանված կարգով, պատասխանատվություն  են  կրում  արյան  կամ  դրա  բաղադրամասերի հավաքագրման,  մշակման,  պահպանման  եւ պատրաստուկների  օգտագործման  կարգը  խախտելու  համար:

Հոդված 20. Դոնորական  արյան  բաղադրամասերի փոխներարկման  բժշկական եւ իրավական սկզբունքները

Արյան  բաղադրամասերի փոխներարկումն  իրականացվում  է  միայն  բուժական  նպատակով ` համաձայն   Հայաստանի  Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանված  կարգի:

Փոխներարկվող  արյան  բաղադրամասերի  որակն  ու  անվտանգության չափանիշները պետք  է  համապատասխանեն   ժամանակակից  բժշկագիտության  կողմից  ներկայացվող  պահանջներին:

Փոխներարկում  կարելի  է  իրականացնել միայն  ռեցիպիենտի   կամ  նրա  օրինական  ներկայացուցիչի   տեղեկացված  համաձայնությամբ   ըստ Հայաստանի  Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի:

Ռեցիպիենտի կամ  նրա  օրինական  ներկայացուցիչի տեղեկացված  համաձայնություն  ստանալու  հնարավորության  բացակայության  դեպքում, փոխներարկում իրականացվում  է  ըստ  այդ  դեպքերի  համար   Հայաստանի  Հանրապետության    կառավարության  լիազոր մարմնի կողմից  սահմանված  կարգի:

Հոդված 21. Ռեցիպիենտի իրավունքները

Ռեցիպիենտը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունեն `

Մինչեւ արյան բաղադրամասերի փոխներարկման  իրականացումը  ստանալ  լիարժեք  տեղեկատվություն փոխներարկման  գործընթացի, դրա  հետ կապված հնարավոր բարդությունների վերաբերյալ

Արյան միջոցով  տարածվող  հիվանդությունների նկատմամբ պահանջել փոխներարկվող արյան բաղադրամասերի կրկնակի  հետազոտություն:

Հոդված 22.  Փոխներարկաբանի պարտականությունները

Փոխներարկաբանը  պարտավոր  է, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից  սահմանված  կարգի  համաձայն,  կազմակերպել  եւ  հսկել  արյան  կամ  դրա  բաղադրամասերի  դոնորության  կամ  փոխներարկման  հետ  կապված  բոլոր   գործառույթները  փոխներարկման  հետ  կապված  բոլոր  գործընթացները:

Փոխներարկաբանի  պարտականությունները սահմանվում  են  օրենքով եւ համապատասխան  կարգերով:

Հոդված 23. Դոնորական արյան  կամ  դրա  բաղադրամասերի, պատրաստուկների  փոխանակման եւ արտահանման կարգը

1. Արգելվում է վաճառքի նպատակով Հայաստանի  Հանրապետության  սահմաններից դուրս Հայաստանի  Հանրապետությունում հավաքված մարդու արյան եւ դրա բաղադրամասերի արտահանումը

2. Արյան բաղադրամասերի արտահանումը Հայաստանի  Հանրապետության  սահմաններից դուրս թույլատրվում է միայն արյան պատրաստուկների ստացման նպատակով Հայաստանի  Հանրապետության  կառավարության կողմից հաստատված կարգի համաձայն

3.  Արյան պատրաստուկների արտահանումը վաճառքի նպատակով թույլատրվում է միայն Հայաստանի  Հանրապետության  արյան պատրաստուկների պահանջարկը լիովին բավարարելուց հետո Հայաստանի  Հանրապետության  կառավարության կողմից սահմանած կարգի համաձայն:

4.  Արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով արյան բաղադրամասերի եւ պատրաստուկների արտահանումն այլ երկրներ իրականացվում է Հայաստանի  Հանրապետության  կառավարոթյան կողմից սահմանած կարգի համաձայն:

Հոդված 24 Սույն օրենքի գործողության մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է դրվում պաշտոնական հրապարակման տասներորդ օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Մարդու արյան եւ նրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման գործընթացների որակի եւ անվտանգության ապահովման կազմակերպական, բժշկական, տնտեսական, իրավական եւ ?ֆինանսական խնդիրներն օրենսդրորեն կարգավորելու, դոնորի եւ ռեցիպիենտի իրավունքներն ու պարտականությունները սահմանելու, արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության զարգացման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու միտումներով: Օրենքի նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկման բնագավառներում իբրեւ պետական քաղաքականության գերակայություններ սահմանել բուժհաստատությունների համար արյան կան դրա բաղադրամասերի անհրաժեշտ պաշարների ապահովումը, ինչպես նաեւ բուժհաստատություններում ցուցաբերվող փոխներարկումային բուժօգնության որակի եւ անվտանգության ապահովումը: