ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության (28 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-239) 986-րդ հոդվածի 2-րդ մասում «Ապահովագրողի» բառը փոխարինել «Ապահովագրվողի» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 988-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգիրքը 990-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9901 -րդ հոդվածով`
«Հոդված 9901 . Ապահովագրության տեսակների դասակարգումը
Ապահովագրության մասին օրենքով կարող է սահմանվել սույն գլխով նախատեսված անձնական եւ գույքային ապահովագրության տեսակների դասակարգումից տարբեր` կյանքի եւ ոչ կյանքի ապահովագրության տեսակների դասակարգում:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 996-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում փակագծերում նշված «վկայական, հավաստագիր, անդորրագիր» բառերից առաջ ավելացնել «վկայագիր, » բառը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 1009-րդ հոդվածի 2-րդ նախադասությունում փակագծերում նշված «շահառուի» բառից առաջ ավելացնել «ապահովագրված անձի կամ» բառերը:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 1010-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1010. Ապահովագրական պարգեւ (ապահովագրական վճար)»
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում «մշակված ապահովագրական դրույքաչափեր» բառերը փոխարինել «հաշվարկված ապահովագրական սակագներ (դրույքաչափեր)» բառերով:
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «դրույքաչափերին» բառը փոխարինել «սակագներին (դրույքաչափերին)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 1021-րդ հոդվածի վերնագիրը «Վնասի հատուցման» բառերից հետո լրացնել «պահանջի» բառով:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 1024-րդ հոդվածի 3-րդ մասում «ապահովագրությունը վճարվում է» բառերը փոխարինել «ապահովագրության գծով ապահովագրական պարգեւները վճարվում են» բառերով:
ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։