Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-050-26.07.2007-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաս՟տա՟նի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 1998 թվականի ՀՕ-270) 11-րդ հոդվածից հետո լրացնել 111-րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 111. Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների ճշտված հաշվարկ-հաշվետվությունները

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ վճարողների կողմից համապատասխան վճարի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանի համար պարտավորությունների վերահաշվարկ:

Հարկային կամ բնապահպանական մարմինների կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո լիազոր մարմին ներկայացված ստուգ՟վող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերվող հաշվարկների ճշ՟տում չի իրականացվում:

Ճշտված հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին գրանցման: Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները գրանցմանը հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա՟ջոր՟դող տասներորդ օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրա՟պետության օրեն՟քի նախագծի մշակ՟ման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով սահ՟ման՟ված չեն ճշտված հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ դրույթներ:

Նախագծով առա՟ջարկվում է նաեւ դրույթ, համաձայն որի կբացառվեն բնա՟պահ՟պա՟նա՟կան եւ հար՟կային մարմինների կողմից փաստացի իրականացվող ստուգումների ընթաց՟քում (երբ վճարողի մոտ ակնհայտ է դառ՟նում թաքցված ծավալների արձանագրման փաս՟տը) կամ ստուգումների ավարտից հետո նա՟խորդ հաշվետու ժամանակաշրջանների հա՟մար ճշտումներ կատարելու հնարա՟վորու՟թյունները: