Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 111 -րդ հոդվածով.
«Հոդված 111 . Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների ճշտված հաշվարկ-հաշվետվությունները
1. Բնապահպանական եւ բնօգտագործման վճարներ վճարողների կողմից համապատասխան վճարի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանի համար պարտավորությունների վերահաշվարկ:
2. Հարկային կամ բնապահպանական մարմինների կողմից կատարվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո լիազոր մարմին ներկայացված ստուգ՟վող կամ արդեն ստուգված ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկների ճշտում չի իրականացվում:
3. Ճշտված հաշվարկ-հաշվետվությունները երկու օրինակից ներկայացվում են համապատասխան լիազոր մարմին` գրանցման: Գրանցված հաշվարկ-հաշվետվությունների երկրորդ օրինակները վճարողները գրանցմանը հաջորդող 5 օրվա ընթացքում ներկայացնում են համապատասխան հարկային մարմին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հա՟ջոր՟դող տասներորդ օրը։