Հոդված 1 . «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2002 թվա՟կա՟նի դեկտեմբերի 26-ի թիվ ՀՕ-491-Ն) 6-րդ հոդվածի 2-րդ կետը շա՟րադրել հետեւյալ խմբագրությամբ `
«2) սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերում նշված հարկվող օբյեկտ համարվող շինությունների համար՝
հարկման բազան |
հարկի դրույքաչափը |
մինչեւ 3 մլն դրամը նե՟րառ՟՟յալ |
հարկման բազայի 0 տոկոսը |
3 մլն դրամից մինչեւ 10 մլն դրամը ներառյալ |
հարկման բազայի 0.1 տոկոսը |
10 մլն դրամից մինչեւ 20 մլն դրամը |
10000 դրամ գումարած հարկման բազայի 10 մլն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը. |
20 մլն դրամից մինչեւ 30 մլն դրամը |
30000 դրամ գումարած հարկման բազայի 20 մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը. |
30 մլն դրամից մինչեւ 40 մլն դրամը |
70000 դրամ գումարած հարկման բազայի 30 մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը: |
40 մլն դրամ եւ ավելի |
130000 դրամ գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը: |
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 12-ի «2005-2008 թվականների հարկային եւ մաքսային բարեփոխումների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 755-Ն որոշման պահանջներով:
Նախագծով նախատեսվում է 3.0 մլն դրամ արժեքից բարձր արժեք ունեցող շինությունների գույքահարկի հաշվարկման ժամանակ հաշվի չառնել գույքահարկով չհարկվող շեմի նվազեցումը: