Հոդված 1. «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 նոյեմբերի 1999 թվականի, ՀՕ-22, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«է) բույսերի Կարմիր գրքի եւ դրա մեջ գրանցված բույսերի ցանկի հաստատում,»
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում «եզրակացությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն՟ներ կա՟տարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն՟ներ կա՟տարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը նպատակաուղղված է կանոնակարգելու բուսական աշխարհի օբյեկտների օգտագործման համար թուլտվությունների տրման ընթացակարգը: Հաշվի առնելով, որ ըստ «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի` բույսերի Կարմիր գիրքը հաստատում է ՀՀ կառավարությունը, իսկ կենդանական եւ բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության բնագավառներում լիազորված մարմնի իրավասությունները վերապահվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը (ՀՀ կառավարության 13.09.2000թ N560 որոշում), նպատակահարմար է կատարել համապատասխան փոփոխություն «Բուսական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքում` հանրապետության Կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործման համար թույլտվություն տրամադրելու լիազորությունը վերապահելով այդ բնագավառում լիազորված մարմնին: Նշված փոփոխության շնորհիվ նույն ընթացակարգով կտրամադրվեն Կարմիր գրքում գրանցված ինչպես բուսական, այդպես էլ կենդանական տեսակների օգտագործման համար տրվող թույլտվությունները: