Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-054-31.07.2007-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 նոյեմբերի 1999 թվականի, ՀՕ-22, այսուհետ` օրենք)  5-րդ հոդվածի  «է»  կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«է) բույսերի  Կարմիր գրքի եւ դրա մեջ գրանցված բույսերի ցանկի հաստատում,»

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում «եզրակացությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»  բառերը փոխարինել «թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրվանից: