Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (03 ապրիլի 2000 թվականի, ՀՕ-52, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի «է» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«է) կենդանիների Կարմիր գրքի եւ դրա մեջ գրանցված կենդանիների ցանկի հաստատումը,»
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն՟ներ կա՟տարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն՟ներ կա՟տարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը նպատակաուղղված է կանոնակարգելու կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման համար թուլտվությունների տրման ընթացակարգը: Ի կատարումն ՀՀ նախագահի հանձնարարականի (Հայաստանի Հանրապետության կառավարության 20.04.06թ N 15 նիստի արձանագրություն, 12-րդ կետ, 2-րդ ենթակետ) իրականացվել է Կարմիր գրքում (ցուցակում) ընդգրկված կենդանատեսակների օգտագործման համար թույլտվություն տրամադրելու վերաբերյալ օտարերկրյա փորձի (հիմնականում եվրոպական երկրների) ուսումնասիրում, որը վկայում է, որ նշված տեսակները մեծամասամբ օգտագործվում են համապատասխան լիազորություններով օժտված մարմինների կողմից տրված թույլտվությունների հիման վրա:
Հաշվի առնելով, որ ըստ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` կենդանիների Կարմիր գիրքը հաստատում է ՀՀ կառավարությունը, իսկ կենդանական եւ բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության բնագավառներում լիազորված մարմնի իրավասությունները վերապահվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը (ՀՀ կառավարության 13.09.2000թ N560 որոշում), նպատակահարմար է կատարել համապատասխան փոփոխություն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ գործող օրենքում` հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման համար թույլտվություն տրամադրելու լիազորությունը վերապահելով այդ բնագավառում լիազորված մարմնին: