Armenian ARMSCII Armenian
Կ-0541-31.07.2007-ԱՄ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կենդական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի  (այսուհետ` Օրենք)  5-րդ հոդվածի  1-ին մասի «է»  կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«է) կենդանիների Կարմիր գրքի եւ դրա մեջ գրանցված կենդանիների ցանկի հաստատումը.»:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ» բառերը փոխարինել «կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման եւ վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: