Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997, ՀՕ-186) 19-րդ հոդվածի 11-րդ կետի 11.44 ենթակետից հանել «, դրանց» բառը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
Վերոհիշյալ օրենքի ընդունումը բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով, որով պարզեցվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման ենթակա՝ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի եւ այլ փաստաթղթերի փորձաքննություն գործունեության տեսակը:
Վերոհիշյալ փոփոխությունը կատարվում է նաեւ ապահովելու համար օրենքների համապատասխանությունը: