Հոդված 1.
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 փետրվարի 1999 թվականի, ՀՕ-285) 18-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետից հանել «, դրանց» բառը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
Վերոհիշյալ օրենքի ընդունումը բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխություններով, որով պարզեցվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման ենթակա՝ ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի եւ այլ փաստաթղթերի փորձաքննություն գործունեության տեսակը:
Վերոհիշյալ փոփոխությունը կատարվում է նաեւ ապահովելու համար օրենքների համապատասխանությունը: