ՀՈԴՎԱԾ 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մայիսի 2006 թվականի ՀՕ-124-Ն) «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» N 1 ցանկի 34-րդ տողը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ oրվանից:
ՀՀ բնապահպանության նախարարության «Անալիտիկ» ՊՓԲ ընկերությունը լաբորատոր հաստատություն է, որը գործում է դեռեւս 1958 թվականից` «Կենտրոնական լաբորատորիա» անվանմամբ եւ ընդգրկված է եղել Խորհրդային Միության 8 արտաքին հսկողական լաբորատորիաների ցանկում (ընդ որում` միակը Անդրկովկասում): Լաբորատորիայում կատարվում են օգտակար հանածոների հայտնաբերման նպատակով` ընդերքի ուսումնասիրությունների հետ կապված երկրաբանական նմուշների համալիր հետազոտություններ: Այդ լաբորատոր հետազոտությունները հանդիսանում են ընդերքի հետազոտությունների եւ օգտակար հանածոների պաշարների հաշվարկների անբաժանելի մասը: Լաբորատորիայի կողմից կատարված բազմաթիվ եւ բազմատեսակ հետա՟զո՟տու՟թյունների արդյունքների հիման վրա կատարվել են այնպիսի կարեւորագույն հանքավայրերի պաշարների հաշվարկներ, ինչպիսիք են` Սոտքը, Մեղրաձորը, Տերտերասարը, Լիճքվազը, Հանքավանը, Մղարթը, Ազատեկը, Թուխմանուկը, Մարջանը, Արմանիսը, Քարաբերդը, Ագարակը, Քաջարանը եւ այլն:
Վերջին տասը տարիների ընթացքում «Անալիտիկ» ՊՓԲ ընկերությունը, լիովին զրկված լինելով պետական ֆինանսավորումից, որոշ պայմանագրային հիմունքներով կատարված լաբորատոր աշխատանքների շնորհիվ է պահպանել կազմակերպության բոլոր սարքավորումներն ու որակյալ կադրերը եւ, ելնելով նման կարգավիճակով ընկերության գոյատեւման մտավախությունից, մեր կողմից առաջարկվեց «Անալիտիկ» ՊՓԲ ընկերությունը ընդգրկել Պետական գույքի մասնավորեցման 2005-2007 թվականների Ծրագրում:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սեփական միջոցների հաշվին կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում նմուշների լաբորատոր հետա՟զոտություններից ստացված տվյալները հիմք են հանդիսանում պետության կողմից օգտակար հանածոների պաշարների հաստատման համար, որի դեպքում անհրա՟ժեշտություն է նաեւ նմուշների հսկողական լաբորատոր հետազոտությունների միջոցով ստացված տվյալների համադրմամբ օգտակար հանածոների որակի ճշգրիտ գնահատումը, ուստի 2006 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարության N 1673-Ն որոշմամբ օգտակար հանածոների որակը գնահատելու նպատակով անալիզի ենթարկված շարքային նմուշների հսկողական անալիզների իրականացման գործառույթը վերապահվեց ՀՀ բնապահ՟պա՟նության նախարարության «Անալիտիկ» ՊՓԲԸ-ին:
Վերոհիշյալ որոշման ընդունումից հետո «Անալիտիկ» ՊՓԲ ընկերության աշխա՟տանքների ծավալը կտրուկ` շուրջ 10 անգամ աճեց, որը թույլ է տալիս ասելու, որ ընկերությունն իր գործունեությունն առավել արդյունավետ կարող է շարունակել պետության հովանավորությամբ եւ վերջինիս սեփականաշնորհման անհրաժեշտությունն այլեւս չկա, առավել եւս, որ ընկերության կողմից ստացված անալիզների տվյալները հուսադրող են օգտակար հանածոների որակի ճիշտ գնահատման, հետեւաբար նաեւ` պաշարների հաստատման գործընթացն արդյունավետ իրականացնելու համար:
Հարկ է նշել նաեւ, որ «Անալիտիկ» ՊՓԲ ընկերության շենքը (Կոմիտաս 29) կառուցվել է 1968-1970 թթ. հատկապես լաբորատոր աշխատանքներ կատարելու նպատակով եւ հագեցած է օդամղիչ եւ օդափոխիչ բարդ համակարգով ու բարձր ճշտության արտա՟սահմանյան եզակի սարքավորումներով, այդ շենքում են տեղաբաշխված նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգտի կենտրոն» եւ «Պետական բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱ կազմակերպություններն ու Երեւանի բնապահպանական պետական տեսչությունը (Կոմիտաս 29 շենքում ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի աշխատողների ընդհանուր թիվը գերազանցում է 500 մարդուց):
Ելնելով վերոշարադրյալից, «Անալիտիկ» ՊՓԲ ընկերության ողջ կոլեկտիվը նպա՟տակահարմար է գտնում շարունակել աշխատել պետական համակարգում` իրագործելով հանրապետության համար կարեւորագույն աշխատանքների կատարումը: