Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի) 6-րդ հոդվածի 25-րդ եւ 26-րդ մասերում, 189?րդ հոդվածում եւ 190-րդ հոդվածի 6-րդ մասում «ռազմական ոստիկանության» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի» բառերով։
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։
ՏԵՂԵԿԱՆՔ -ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց արդյունքում նախաքննություն կատարելու իրավասություն է վերապահված նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ծառայող առանձին խումբ անձանց։ Նախագծերով նախատեսվում է ապահովել օրենսդրական հիմքը՝ ՀՀ պաշտպանության նախարարության քննիչների արդյունավետ աշխատանկը կազմակերպելու, առանձին երաշխիքներ սահմանելու համար։