Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի)`
1) 16-րդ հոդվածի 25-րդ եւ 26-րդ կետերում, 189-րդ հոդվածում «ռազմական ոստիկանության» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառում պետական լիազոր» բառերով.
2) 190-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «դատախազության կամ» բառերը.
3) 190-րդ հոդվածի 6-րդ մասում «ռազմական ոստիկանության» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի» բառերով։
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2007 թվականի դեկտեմբերի մեկից: