Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0581-31.07.2007-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2002 թվականի հուլիսի 3, ՀՕ-380-Ն, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունում «գրահրատարակչական կազմինը՝» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչներինը» բառերը։

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «մարված չէ» բառերից հետո լրացնել «իսկ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչի պաշտոնում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած անձի հետ՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ինչպես նաեւ եթե նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով» բառերը։

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետում «3 տարի» բառերը փոխարինել «2-3 տարի, իսկ առանձնահատուկ դեպքերում՝ 3-6 ամիս՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ» բառերով։

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում «առաջ» բառից հետո լրացնել «(պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչները՝ ոչ ուշ, քան պայմանագրի ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո)» բառերը, իսկ «յուրաքանչյուր 5» բառերից հետո՝ «(պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչների համար՝ 3)» բառերը։

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչների որակավորման հանձնաժողովի կազմը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով։ Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչների որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալը (նախագահ), ռազմական ոստիկանության պետը, պետական լիազոր մարմնի քննչական վարչության պետը, պետական լիազոր մարմնի իրավաբանական ծառայության պետը, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության ներկայացուցիչները եւ իրավաբան-գիտնականները (անդամներ), ինչպես նաեւ պետական լիազոր մարմնի կադրային մարմնի պետը (քարտուղար)։»։

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել «51 » մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«51 . Հայաստանի Հանրապետության դատախազության քննիչների դասային աստիճանները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական կոչումներին համապատասխանության ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

ՏԵՂԵԿԱՆՔ -ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով, որոնց արդյունքում նախաքննություն կատարելու իրավասություն է վերապահված նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ծառայող առանձին խումբ անձանց։ Նախագծերով նախատեսվում է ապահովել օրենսդրական հիմքը՝ ՀՀ պաշտպանության նախարարության քննիչների արդյունավետ աշխատանկը կազմակերպելու, առանձին երաշխիքներ սահմանելու համար։