Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-380-Ն, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «գիտահրատարակչական» բառից հետո լրացնել «, գիտահետազոտական» բառով, իսկ «կազմինը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչներինը» բառերով։
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետում «3 տարի» բառերը փոխարինել «2-3 տարի, իսկ առանձնահատուկ դեպքերում՝ 3-6 ամիս՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ» բառերով։
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 531 -րդ հոդվածով.
«Հոդված 531 . Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչը
1. Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչը (այսուհետ՝ քննիչ) պաշտպանության բնագավառի զինվորական ծառայող է։ Քննիչին զինվորական ծառայության պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է պետական լիազոր մարմնի ղեկավարը։
2. Քննիչի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, ունի իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ եւ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով հանձնել է համապատասխան քննություն: Այն քաղաքացին, որը չունի իրավաբանի առնվազն երկու տարվա մաuնագիտական uտաժ, պաշտոնի նշանակվում է մեկ տարի ժամկետով փորձաշրջանով` պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի uահմանած կարգով:
3. Քննիչի պաշտոնում չի կարող նշանակվել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այդ թվում` անկախ նրա դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, կամ եթե նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով։
4. Քննիչի պաշտոնում նշանակվելու համար մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը զինվորական ծառայության անցնող Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցների նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային սահմանափակումները։ Նշված անձանց հետ առաջին պայմանագիրը կնքվում է 20-ից մինչեւ 52 տարեկանը լրանալը, ինչպես նաեւ նրանք պաշտոնի նշանակվում են առանց սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` բարձրագույն, ավագ, միջին եւ կրտսեր հրամանատարական կազմերի պաշտոններին ներկայացվող պահանջների բավարարման։
5. Քննիչի պաշտոնում նշանակվելու համար մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը զինվորական ծառայության անցնող Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցների` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 23-րդ, 25-րդ եւ 26-րդ կետերով նախատեսված պաշտոնատար անձանց պաշտոններում աշխատանքի ողջ ժամանակաշրջանը ներառվում է զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում:
6. Քննիչի պաշտոնում նշանակված անձինք զինվորական ծառայության ընթացքում ենթակա են որակավորման երեք տարին մեկ, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փորձաշրջան անցնելու դեպքում՝ փորձաշրջանի ավարտից հետո` ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում։
Որակավորման կազմակերպման ու անցկացման կարգը, ինչպես նաեւ որակավորման հանձնաժողովի կազմը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը։
7.Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակիցների դասային աստիճանները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական կոչումներին համապատասխանության ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում։
Դասային աստիճան ունեցող Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակցին վերահայտարարման միջոցով պահեստազորում շնորհվում է ունեցած դասային աստիճանին համապատասխանող զինվորական կոչում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով։»։
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։