Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-060-31.07.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի, 2002 թվական ՀՕ-516-Ն)  38-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Հիմնադրամները uույն oրենքի 39-րդ հոդվածով uահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո` 15 oրվա ընթացքում, այդ մաuին գրավոր ծանուցում են Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` գրությանը կից ներկայացնելով հաշվետվության պատճենը եւ հաշվետվությունը հրապարակած մամուլի միջոցի oրինակը:  Uահմանված ժամկետներում եւ ձեւով հաշվետվությունը չհրապարակելու եւ Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությանը սահմանված ժամկետում այդ մաuին   հաշվետվությունը չներկայացնելու դեպքում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում` առաջարկելով երկամuյա ժամկետում վերացնել թերությունները: Հիմնադրամի կողմից սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությունն իրավունք ունի հիմնադրամի նկատմամբ կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ  օրվանից։

Հիմնավորում

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին»  եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթի նախաձեռնության նպատակն է  մեղմացնել «Հիմնադրամների մասին» գործող օրենքում նախատեսնված  պատիժը` այն  է  հիմնադրամների կողմից հաշվետվությունը ՀՀ արդարադատության նախարարություն ուշացնելու կամ չներկայացնելու  դեպքում հիմնադրամները դատական կարգով անմիջապես լուծարվում են եւ այն փոխարինել վարչական պատասխանատվության:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է սահմանել վարչական տուգանք ՀՀ օրենսդրությունը խախտելու դեպքում: