Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16918 -րդ հոդվածով.
«Հոդված 16918 . Հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը կամ դրա չներկայացնելը
Հիմնադրամների կողմից հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հրապարակելու մասին չծանուցելը՝
առաջացնում է նախազգուշացում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ։
Օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հիմնադրամների կողմից հաշվետվությունը չհրապարակելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հրապարակելու մասին չծանուցելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն մամուլի միջոցի օրինակը եւ հաշվետվությունը կամ դրա պատճենը չներկայացնելը, ինչպես նաեւ երեսուն օրվա ընթացքում նախազգուշացման պահանջները չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, հիմնադրամի կողմից սույն հոդվածով նախատեսված խախումը (խախտումները) չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հիմնադրամների պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։»։
Հոդված 2. Օրենսգրքի 2231 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2231 . Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության մարմինները քննում են սույն օրենսգրքի 16918 -րդ եւ 189-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետը։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։