Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-061-31.07.2007-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի հոդված 6-ի վերջը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր մասով «Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վանքեր, եկեղեցիներ եւ պաշտամունքային այլ շինություններ կառուցելը կամ վերակառուցելը (վերականգնելը) իրականացվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եզրակացության հիման վրա` ՀՀ կառավարության համաձայնությամբ: Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այդօրինակ նախաձեռնությամբ հանդես գալու դեպքում ՀՀ դառավարությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եզրակացության հիման վրա կարող է նրանց առաջարկել առաջնահերթության կարգով վերակառուցել (վերականգնել) պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցիներն ու պաշտամունքային այլ շինությունները»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից»: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբրեյալ

Օրենքի ընդունումը պայմանավորված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վանքեր, եկեղեցիներ եւ պաշտամունքային այլ շինություններ կառուցելու կամ վերակառուցելու (վերականգնելու) հիմնահարցերը կանոնակարգելու  անհրաժեշտությամբ: