Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7772-29.12.2002-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հունիսի 2001 թվականի, ՀՕ-193) 8-րդ հոդվածի 2-րդ մասը 3-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Ապահովագրության բնագավառում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դրա համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով, իսկ պարտադիր ապահովագրության տեսակների դեպքում՝ նաեւ համապատասխան պարտադիր ապահովագրության մասին օրենքներով եւ դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ կետի 4-րդ եւ 6-րդ ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«4. կյանքի ապահովագրության իրականացում
ԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
«6. ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեություն 
ԿՄ
Բ
-
-
-
Ո
Հ

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41 -րդ ենթակետով`
 
41 . ոչ կյանքի ապահովագրության իրականացում
ԿՄ
Բ
-
Փ
-
Ո
Հ
-

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը «ժամկետի ավարտը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 21 -րդ մասով սահմանված դեպքերի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 48-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ մասով`

«21 . Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ապահովագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տրված ապահովագրական գործունեության բոլոր տեսակների լիցեզիաները համարվում են օրենքի 43-րդ հոդվածով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 6-րդ կետի 41 -րդ ենթակետով նախատեսված ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիաներ: Մինչեւ սույն մասով օրենքի ուժի մեջ մտնելը կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիա ունեցող անձինք կարող են սույն օրենքով նախատեսված ապահովագրության համապատասխան տեսակի իրականացման լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:»

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: