Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-063-01.08.2007-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հաստատել փրկարարական ծառայության կանոնագիրքը` համաձայն հավելվածի:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 
   

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Պետական կառավարման համակարգի բարեփոխոււմների շրջանակներում 2005 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը վերակազմակերպվել է` ներառվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կազմում: Այնուհետեւ Արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանվել է Հայաստանի փրկարար ծառայության եւ զինվորական ծառայության փոխարեն ներդրվել է փրկարարական ծառայություն:

Սույն նախագիծը ներկայացվում է «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 113-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թ. հոկտեմբերի 21-ի թիվ 818-Ա (ՀՀ վարչապետի 2006 թ. հունվարի 8-ի թիվ 3-Ա որոշման խմբագրությամբ) որոշմամբ հաստատված ցանկի կատարումն ապահովելու նպատակով: