Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308, այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ1 »-րդ կետով`
«զ1 ) կարող է ընդգրկվել Ազգային ժողովի պաշտոնական պատվիրակությունների /միջազգային խորհրդարանական կազմակերպությունի, միջխորհրդարանական հանձնաժողովների, Ազգային ժողովի նախագահի եւ նրա տեղակալների, հանձնաժողովների նախագահների ղեկավարած այլ պաշտոնական պատվիրակությունների/ կազմում, ինչպես նաեւ իր դիմումի համաձայն ընդգրկվել Ազգային ժողովի բարեկամական խմբերում:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «ներկայացնելով» բառը փոխարինել «էլեկտրոնային փոստով Ազգային ժողովի նախագահիբ, նրա տեղակալներին, հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասը «ժամանակացույցը» բառից հետո լրացնել «՝ նրանց համաձայնությամբ» բառերով։
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Պատգամավորի բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպվում են առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերի շրջանակներում։»:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի`
ա) 2-րդ մասը «տեղեկագրերով» բառից հետո լրացնել «, Ազգային ժողովի նախագահի ընդունած ակտերով» բառերով.
բ) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ մասով`
«21 . Խմբակցության կամ պատգամավորական խմբի ղեկավարը կարող է կազմակերպել աշխատանքային խորհրդակցություններ, հանդիպումներ՝ այդ մասին առնվազն 3 օր առաջ տեղեկացնելով Աշխատակազմին` համապատասխան աշխատասենյակ կամ դահլիճ տրամադրելու եւ աշխատանքները լուսաբանելու համար։»:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասը «Ազգային ժողովի,» բառերից հետո լրացնել «Ազգային ժողովի նախագահի,» բառերով:
Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 -րդ մասով`
«21 . Ենթահանձնաժողովի եւ աշխատանքային խմբի բնականոն աշխատանքային պայմաններն ապահովում է Աշխատակազմը։»:
Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա» եւ «ժբ» ենթակետերով՝
«ժա) գրավոր դիմում է Աշխատակազմին` հանձնաժողովի աշխատանքների լուսաբանման համար.
ժբ) կարող է կազմակերպել աշխատանքային խորհրդակցություններ, հանդիպումներ՝ այդ մասին առնվազն 3 օր առաջ տեղեկացնելով Աշխատակազմին` համապատասխան աշխատասենյակ կամ դահլիճ տրամադրելու եւ աշխատանքները լուսաբանելու համար։»:
Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «նախագահի եւ» բառերով։
Հոդված 11. Օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասում «գլխադասային հանձնաժողով» բառերը փոխարինել «հանձնաժողովներ» բառով:
Հոդված 12. Օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասում «գլխադասային հանձնաժողով» բառերը փոխարինել «հանձնաժողովներ» բառով:
Հոդված 13. Օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ մասում «գլխադասային հանձնաժողով» բառերը փոխարինել «հանձնաժողովներ» բառով:
Հոդված 14. Օրենքի 112-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի եւ նրա տեղակալների, հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի խորհրդարանական գործունեության լուսաբանումն իրականացնում է Աշխատակազմը՝ «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի միջոցով։
Ազգային ժողովի նախագահի սահմանած հերթականությամբ, հաղորդման թեմայի շուրջ իրենց տեսակետները ներկայացնելու համար «Խորհրդարանական շաբաթվա» ընթացքում (ընդհանուր տեւողությունը՝ մինչեւ 1 ժամ) հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին (հավասար մասնակցությամբ), ինչպես նաեւ խմբակցությունում կամ պատգամավորական խմբում չընդգրկված պատգամավորներից մեկին, տրամադրվում է մինչեւ 3-ական րոպե, որից հետո մինչեւ 15 րոպե տրամադրվում է Աշխատակազմին՝ խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար:»:
Հոդված 15
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Հիմնավորում
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի պատգամավորների իրավունքների հստակեցմամբ, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի, մշտական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման պայմանների բարելավմամբ, դրանց թափանցիկությունը եւ հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությամբ: